Զգուշացում

Սիրելի ընթերցող, եթե դուք ոչ մի առնչություն չունեք կապված տրանս* թեմայի հետ և թշնամաբար եք տրամադրված խնդրում ենք լքել այս էջը: Շնորհակալություն:

Զգուշացում, բլոգը պարունակում է վիրահատական նկարներ, եթե դուք չեք տանում արյուն, բաց վերքեր, ապա խնդրում ենք ձեզ զերծ մնալ նման նկարների դիտումից, խուսաբել "Վիրահատություն" թեմայից, կամ պազրապես լքել այս էջը:

Tuesday, August 5, 2008

Հաճախակի տրվող հարցեր տրանսսեկսուալների մասին (FTM, MTF)

վերցված` http://www.transgender.ru/

1. Ո՞վքեր են տրանսսեքսուալները?

Տրանսսեսքսուալները (Կարճ - ՏՍ), նրանք մարդիկ ենք, ովքեր հաճախակի կամ պարբերաբար, բայց բավականին երկար ժամանակ զգում են անբավարարվածություն, տհաճություն իր ֆիզիկական սեռից, իր մարմնից (սեռական օրգաններից և սեռական հատկանիշներից) և/կամ հասարակության կողմից թելադրված սոցիալական դերից: Նրանք մարդիկ են, ովքեր զգում և գիտակցում են իրենց պատկանելիությունը հակառակ սոցիալական սեռին, ձգտում են հասարակությունում, ընտանիքում, աշխատանքի վայրում, ուսանողական շրջապատում կայանալ իրենց հոգեբանական (իրենք իրենց զգացող), այլ ոչ թե ֆիզիկական կամ անձնագրային սեռին համապատասխան: Եվ մասնավորապես (բայց ոչ անպայմանորեն) ՏՍ-ները դրա համար փորձում են փոխել իրենց արտաքինը, սեռական հատկանիշները և/կամ սոցիալական, անձնագրային սեռը:

Մի ոչ մեծ ՏՍ-ների մաս, չնայած զգալով գենդերային անհարմարություն, միևնույն ժամանակ իրենց լիովին չեն դասում հակառակ սեռին, կամ իրենց համարում են ընդհանրապես “անսեռ” էակ, կամ `էակ, ով բացառող սեռը կամ ընդհանրապես սեռ չունեցող (ագենդեր), կամ ինչ որ մեկը երկու սեռերի արանքում, իրենց դասելով նրանց երկուսի հատկությունները և աշխարահայացքները(բիգենդերներ, անդրոգեններ):

2. Ինչո՞վ են ՏՍ-ները տարբերվում տրանսվիստիտներից

Տրանսվիստիտները, նրանք այն մարդիկ են, ովքեր սիրում են հագնվել հակառակ սեռի նման: Կան 2 տիպի տրանսվիստիտներ` տրանսվիստիտ երկակի դերում և տրանսվիստիտ` ֆետիշիստ: Տրանսվիստիտը երկակի դերում սիրում է ժամանակավոր ներկայանալ հակառակ սեռում և նրանց նման հագնվելը նրա համար միայն միջոց է այդպիսի ժամանակավոր “խաղի” համար, բայց նա դրանից չի զգում սեռական գրգռվածություն և բավարարվածություն. Նրան պարզապես հոգեբանորեն դուր է գալիս ժամանակ առ ժամանակ “խաղալ հակառակ սեռի դեր”: Բայց ի տարբերություն ՏՍ-ների, պատրաստ չէ կատարել լրիվ տրանսֆորմացիա, կյանքի ընդունումը հակառակ սեռում, որպես հիմնական դրույթ:

Տրանսվիստիտ` ֆետիշիստ (հաճախ անվանվող “սովորական” տրանսվեստիտ) հակառակ սեռի հագուստ հագնելիս ստանում է սեռական գրգռվածություն և բավարարվածություն: Տրանսվիստիտը իրեն չի զգում օտար մարմնում, չի ձգտում փոխել սեռը, չի փորցում կայանալ հասարակության մեջ այլ գենդերային դերում և չի զգում համապատասխան դիսկոմֆորտ: Հագուստը տրանսվիստիտ` ֆետիշիստի համար, սովորաբար ունի էրոտիկ բնույթ: Տրանսվիստիտները կարող են լինել ցանկացած օրենտացիայի, որը որոշվում է կախված իրենց ֆիզիկական սեռից:
ՏՍ-ը նախընտրում է հագնել իրեն հարմար հագուստ և դրանից չի զգում ոչ մի սեռական էմոցիաներ, միայն համապատասխան սեռին պատկանելիության զգացողություն, որն էլ ընդգծում է տվյալ հագուստով: ՏՍ-ների օրենտացիան որոշվում է իրենց հոգեբանական սեռից կախված:

3. ՏՍ-ները, դրանք կանացի գեյեր են: Նրանք սիրում են քսվել, հագնվել և իրենց պահել ինչպես կանայք: Եվ ցանկանում ենք փոխել սերը, որպեսզի կարողանան ավելի շատ տղամարդկանց փոխել:

Ոչ, դա ճիշտ չէ: ՏՍ-ները կարող են լինել ցանկացած սեռի և ցանկացած օրենտացիայի: Եվ կանացի պահելաձևով գեյերը, ինչպես նաև տղամարդկային լեզբի-բուչերը չեն դասվում ՏՍ-ներին: Եվ ՏՍ-ների սեռը փոխելու հետ կապված ցանկությունը կապված չէ ավելի շատ զուգընկերներ գտնելու հետ, այլ ձգտումը դիսկոմֆորտից ազատվելու համար, դառնել այնպիսին ինչպիսին իրենք կան:


4. ինչու՞ համար են ՏՍ-ները կատարում սեռը փոխելու վիրահատություն, դա պարտադիր է՞


Որպեսզի առավելագույն ձևով համապատասխանեն իրենց ինքնազգացողությանը: Որպեսզի լինեն այնպիսին, ինչպիսին կան: Որպեսզի հասարակությունը (ընտանիքը, ԲՈՒՀ-ը, աշխատանքային կոլեկտիվը, հարևանները, պարզապես մարդիկ փողոցում և ցանկացած այլ մարդ) ընդունի, որպես անհրաժեշտ սեռի ներկայացուցիչ, այլ ոչ թե այն, որ սեռում ծնվել է: Որպեսզի ազատվի դիսկոմֆորտից, առաջացող օտար մարմնից, օտար սեռական օրգաններից և օտար սեռական հատկանիշներից:
P.S. ավելացված իմ կողմից: Եվ իհարկե, որպեսզի ամեն անգամ դիսկոմֆորտ չզգա պարզապես փողոցում հնչող նմանատիպ հարցերից` «Ապեր տղա ես, թե աղջիկ», «վայ ախպեր կներես ինձ թվաց տղա ես»…

Ոչ, վիրահատությունը անհրաժեշտ չէ, դրա որոշումը ոչ բոլոր ՏՍ-ներն են կայացնում և ոչ բոլորն են համապատասխան տույլտվությունը ստանում: Բայց շատ դեպքերում վիրահատությունը հանդիսանում է միակ ելքը, ՏՍ-ին ապահովող ոչ միայն հոգեբանական դիսկոմֆորտից ազատվելու միջոց, այլ նույնիսկ ֆիզիկական գոյության: Տրանսսեքսուալիզմի շատ դեպքերում վիրահատության ալտերնատիվ տարբերակ տեսնում են սուիցիդը:

5. Ի՞նչ են նշանակում FtM և MtF հապացումները

FtM – ՏՍ «կնոջից տղամարդ» (Female-To-Male):
MtF – ՏՍ «տղամարդուց կին» (Male-To-Female):

6. Իսկ ինչ է լինու՞մ են ՏՍ-լեսբիներ (քանի որ հայերենում չկան կանացի վերջավորոթյուններ, նշեմ որ խոսքը վերաբերում է MtF-ներին), ես նման բան տեսել եմ պոռնոյում

Լինում են և ոչ մի ընդհանուր բան պոռնոյի հետ չունեն: Պարզապես սիրում են կանանց, ինչպես ցանկացած կին-լեսբի:

7. Իմ ընկերուհին ինձ ասել է, որ ինքը իրականում տղա է և միևնույն ժամանակ գեյ: Ինչպե՞ս կարող է նման բան լինել: Այդ դեպքում ինչի՞ համար է նա փոխում սեռը

Նման բան իհարկե կարող է լինել, քանի որ ՏՍ-ի օրենտացիան և հոգեբանակ սեռը, դրանք տարբեր բաներ են, և ՏՍ-ի օրենտացիան, ինչպես բիոլոգիական տղամարդու ու բիոլոգիական կնոջ, կարող է լինել ինչպես հոմոսեքսուալ, այնպես ել բիսեքսուալ և գետերոսեքսուալ: Նաև ՏՍ, նման բիոլոգիական տղամարդու ու բիոլոգիական կնոջ, կարող է լինել սադիստ, մազոխիստ, ֆետիշիստ և ընդհանրապես ով կամենաք: Հոգեբանական սեռը և սեռական ցանկությունների առանձնահատկությունները դրանք միանգամայն տարբեր բաներ են:

Այդ դեպքում ինչի՞ համար փոխել սեռը- հենց նրա համար, որպեսզի համապատասխանեն իրենց ինքնազգացողությանը և լինեն այնպիսին ինչպիսին կան, այսինքն գեյ տղամարդ, կամ ասենք տրանսվիստիտ տղամարդ: Որպեսզի ազատվեն դիսկոմֆորտից:

8. MtF ՏՍ-ները և Shemale դա միևնույնը չէ՞

Ոչ: Shemale – նրանք առնանդամով աղջիկներ են, գիտակցաբար կանգ առնելով տրանզիշնի (սեռի փոխում) ինչ որ հատվածում Տ->Կ ուղղությամբ: Այդպիսի վիճակը ավելի մոտ է անդրոգեններին կամ բիգենդերներին:

Եվ չնայած ոչ բոլոր MtF ՏՍ-ներն են մինչև վերջ գնում (հորմոնաթերապիայի և բոլոր վիրահատությունների), բայց non-op, pre-op կամ մասնակի վիրահատված ՏՍ-ների տարբերությունը shemale-երից կայանում է ինքնզգացողության և ինքնորոշման մեջ, ինչպես աղջիկներ առանց «անունների» (ոչ թե առնանդամով աղջիկներ, կամ անդրոգեններ, կամ բիգենդերներ, այլ պարզապես աղջիկներ), տրանզիշնի, որ հատվածում էլ նա չլինի (կամ եթե նույնիսկ հրաժարվել է տրանզիշնից ինչոր պատճառներով):

9. ինչ համար է՞ սեռի փոխման վիրահատությունը , դրանք շատ ե՞ն

FtM-ների համար 3 վիրահատություն` կրշծքագեղձերի հեռացում, պտուկների ձևավորելով համապատասխան արական սեռի (մաստէկտոմիա), կանացի օրգանների հեռացում (օվարէկտիմիա գիստերօսալպինգօէկտիմիայի հետ P.S. նախօրոք ներեղություն եմ խնդրում տերմինների ոչ ճիշտ թարգմանության համար): Եվ Առնանդամի ձևավորում(մետոիդիոպլաստիկա կամ ֆալլոպլաստիկա):

Ոչ բոլոր FtM-ներն են կատարում բոլոր էտապները, ոմանք բավարարվում են առնում առաջին կամ եկրորդ վիրահատությունով:
Ոմանդ կատարում են նաև կոսմետիկ վիրահատություններ, տալով իրենց մարմնին ավելի առնական ֆորմա` լապոսակցիա «բդերից և տուտուզից» (P.S. 10000 ներեղություն, գրական համապատասխան բառերը չգտա, եթե ինչ որ մեկը կարող է, օգնեք փոխեմJ) հասակի երկարացում, ոտքերի հաշվին և նման այլ բաներ:

MtF-ների համար դա մեկ հիմնական վիրահատություն է- առնանդամի հեռացում և հեշտոցի ու կլիտոռի ձևավորում (օռխիէկտոմիա պանէկտոմիայի հետ և վագինոպլաստիկա կլիտոռոպլաստիկայի հետ): Սակայն MfF-ները, ի տարբերություն FtM-ների ավելի հաճախ են կատարում կոսմետիկ վիրահատություններ` դեմքի ֆիմինիզացնող վիրահատություն, հասակի կարճացում, լիպոսակցիա փորից, կադիկի և / կամ ձայնալարերի վիրահատություն և համարյա միշտ կատարում են էպիլյացիա, որը նույնպես համարվում է վիրահատական միջամտություն:

10. Որքան՞ արժե սեռի փոխման վիրահատությունը

Տարբեր երկրներում տարբեր է: Վիրահատության արժեքը բավականին մատչելի է գրեթե բոլորի համար (եթե դրա ցանկությունը կա): Որպեսզի իմանաք կոնկրետ արժեքը, արժե դիմել համապատասխան կլինիկաներ, սակայն, առանց հոգեբույժի համապատասխան թույլտվության, բժիշկները ոչ մի վիրահատություն չեն անի
(P.S. Ասվածը վերաբերում էր այն բոլոր երկրներին, որտեղ կա համապատասխան օրենք կապված ՏՍ-ների կամ, կան համապատասխան հոգեբույժներ ովքեր իրավասու են նման դիագնոզ կայացնելու և որտեղ կա գոնե ինչոր ճանապարհ, որով ուղղորդվում են ՏՍ-ները, ինչը չի կարելի ասել ՀՀ-ի մասին: Ամեն դեպքում համաձայն այն ինֆորմացիային, որին ես եմ տիրապեում այս թեմայի հետ կապված բացառձակապես ոչինչ չկա ՀՀ-ում):


11. Ես հավաքեցի ՏՍ ինտերնետի որևէ փնտրման համակարգում և գտա պոռնոսայթեր: ՏՍ-ները վիրահատության համար աշխատում են մարմնավաճառնե՞ր

Ոմանք այո (աննշան փոքրամասնությունը), բայց ոչ բոլորը:


12. Իսկ ինչի՞ համար է հորմոնատերապիան

Որպեսզի արտաքինը համապատասխանի հոգեբանական սեռին:

13. Ես կարդացել եմ, որ ՏՍ-ները երկար չեն ապրում, դա ճիշտ է՞

Ոչ, սխալ է: Գրագետ հորմոնատերապիայի դեպքում ՏՍ-ները ապրում են այնքան, որքան համապատասխան բիոլոգիական սեռի ներկայացուցիչները: Ավելին, ոչ ադապտացված ՏՍ-ը շատ ավելի կարճ է ապրում, քան վիրահատության միջոցով կոմֆորտի հասած ՏՍ-ը:
Այնտեղ գրված էր նաև, որ ՏՍ-ները մնում են մենակ, դա շատ տխուր է

Դա ճիշտ չէ: ՏՍ-ների մեծամասնությունը վերջի վերջո ստեղծում են ստաբիլ և երջանիկ ընտանիքներ: Չնայած դրա համար գուցե պետք լինի շատ ժամանակ և համբերություն:

14. Բիգենդերները և անդրոգենները ո՞վքեր են

Նրանք մարդիկ են, ովքեր իրենց համարում են պատկանող միառժամանակ 2 սեռին էլ, իրենցում ներառող 2 սեռերի աշխարահայցքները, կամ զգում են իրենց այսպես ասած 2 սեռերի արանքում, կամ ինչ որ միջանկյալ «3րդ սեռում»:

15. Գեռմոֆրոդիտները նրանք ուռոդներ ե՞ն

Ոչ, գեռմոֆրոդիզմը, դա հազվադեպ ի ծնե վիճակ է, բայց դա ուռոդություն չէ: Շատ գեռմոֆրոդիտներ, եթե նրանց չեն վիրահատել մանուկ ժամանակ (ինչը հիմա համարվում է ոչ ցանկալի, քանի որ ցանկալի հոգեբանակն սեռը դժվար է որոշել մինչև ինչ որ տարիք), հասուն տարիքում գիտակցաբար հրաժարվում են վիրահատությունից և ընդունում են իրենց, այնպիսին ինչպիսին կան: Եվ իրենց չեմ համարում ուռոդներ յամ ինվալիդներ: Եվ նրանց այդպիսին չեն համարում նաև բժիշկները, ընտանիքի անդամները և զուգընկերները:
Շատ այլ գեռմոֆրոդիտներ ընտրում վիրահատություն ոչ այն կողմ, որ կողմ գիտակցաբար ենթադրում են բժիշկները, ենթադրություններ անելով օրգանների համակարգից, կամ որ սեռական հատկանիշներն են ավելի զարգացած, կամ ինչպիսի խրոմոսններ ունի: Քանի որ գեռմոֆրոդիտի հոգեբանական սեռը կարող է լինել ցանկացած:

Ավելին, տրանսսեքսուալիզմը, ինչ որ տեղ նույնպես գեռմոֆրոդիզմ է , բայց գեռմոֆրոդիզմ ոչ թե 2 սեռական օրգանների համակարգի միջև կամ արտաքին սեռական օրգանների միջև, այլ ուղեղի սեռի (հոգեբանական սեռի) և մարմնի սեռի (ֆիզիկական սեռի) միջև:

16. Ինչո՞վ է գենդերը տարբերվում սեռից: Լինում ե՞ն շատ սեռեր

Գենդերը, դա ավելի լայն գաղափար է, քան սեռը և իր մեջ ներառում է և հոգեբանական և սոցիալական ասպեկտներ, հասարակության կողմից գրված սեռերին բնութագրող մոդելներում և այլն:

իսկ սեռերը իրոք շատ են: Ավելին, խոսելով սեռի մասին, պետք է նշել, թե սեռեկան դիֆերենցիայի հատկապես, որ մակարդակի մասին ենք խոսում: Տարբերում են`
- գենետիկական սեռ (XX, XY, հնարավոր է միջանկյալ նման տարբերակ XXY)
- գոնադային սեռ (սեռական գեղձերի սեռը` ձու թե ձվարան, հնարավոր է գեռմոֆրոդիզմ 2 գեղձերի առկայությամբ և գեղձերի միջանկլայ տարբերակներ, օրինակ` օվոտեստիս)
-անատոմիական սեռ արտաքին սեռական օրգաններով և անատոմիական սեռ ներքին սեռական օրգաններով:
- մանկաբարձական սեռ կամ ծննդյան սեռ, այն սեռն , որը որոշել է մանկաբարձը և գրի առել (հաճախ սխալ):
-հորմոնային սեռ, որ հորմոններն են առավելապես արտադրում սեռական գեղձերը (տեստատերոն կամ էստրոգեն) և ինչպիսի երկրորդական սեռական հատկություններ կան (մազերը, ձայնը, կրծքագեղձերը և այլն): Ոչ միշտ է հորմոնային սեռը համընկնում գեղձերի սեռի հետ, քանի որ հնարավոր են հորմոնային խանգարումներ:
-անձնագրային սեռ, կամ փաստաթղթերում նշված սեռ (ոչ միշտ է համընկնում մանկաբարձական սեռի հետ, երբեմն մանկաբարձի սխալը, գեռմոֆրոդիզմի ժամանակ հետագայում ուղղում են, կամ ՏՍ-ի դեպքում անձը փոխում ե անձնագրային սեռը):
-հոգեբանական սեռ, կամ ինքնազգացողության սեռը (կարող է չհամընկնել ֆիզիկական սեռերից յուրաքանչյուրի հետ):
- սոցիալական սեռ (միշտ չէ, որ համընկնում է, հոգեբանական սեռի հետ, քանի որ շատ ՏՍ-ներ, ստիպված են թաքցնել իրենց տրանսսեքսուալիզմը և հնարավորինս իրենց մեջ սպանում են ՏՍ լինելու փաստը):

17. ի՞նչ է նշանակում “coming out”

Coming out – բառացի թարգմանությունն է, դուրս գալ: Այսինքն ընդունել սեփական անձը , որպես ՏՍ և նման կերպ հասարակությունում հանդես գալու որոշման որոշում կայացնել: Եվ տրանզիշնի սկսում դեպի ցանկալի սեռ:

18. Ինչի՞ համար է պետք, որպեսզի ՏՍ-ների զննություն անցնեն բժիշկների մոտ, ի՞նչ է կարող է տույլ չտան փոխել սեռը

Որպեսզի բացառեն հոգեկան կամ ֆիզիկական այլ հիվանդություններ, որոնք կարող ենք հակացուցված լինել հորմոնատերապիային և վիրահատություններին:

Այո կարող են նաև թույլ չտալ, քանի որ կարող է բացահայտվել հակացուցված երևույթներ հոգեկավիճակի կողմից (օրինակ շիզոֆրենիա) կամ ֆիզիկականի կողմից (օրինակ ընդհանուր նարկոզի չդիմակայելը, կամ լյարդի հիվանդություն, ինչը բացառում է հորմոնոտերապիան):

19. Ես ունեմ ՏՍ ծանոթ, ինչպես է՞ ավելի ցանկալի նրան դիմել Վասյա թե Մաշա

Առավել նպատակահարմար է նրան անվանել այնպես ինչպես ինքն է կամենում, կամ խնդրում, որպեսզի իրեն անվանեք:

No comments: