Մտաբերեցի մի հին հայկական հանճարեղ մուլտ "հայելի" անվամբ:
Խոսքս վերաբերում է հետևյալ հոդվածին՝ Շվեդիան սուպեր երկիր է, մարդու և գեյերի իրավունքներն այստեղ շատ պաշտպանված են. Ծոմակ, որի հեղանակը անհայտ է: Նշեմ, որ դատելով տեքստից Ծոմակի խոսքերը հետևյալն են՝ ինչ վերաբերում է մարդու իրավունքներին և գեյերի իրավունքներին, նրանք այստեղ շատ պաշտպանված են:
Ի գիտություն հեղինակի ասեմ որ, նախադասությունը ամբողջովին միտքը փոխում է, երբ մարդու իրավունքներ և գեյերի իրավունքներ արտահայտությունը փոխարինվում է մարդու
Նաև հեղինակը չի զլացել վերջում իր կողմից մի մեկնաբանություն ավելացնել՝
_____________________________________________________________________
Հ.Գ.Հիշեցնենք, որ իր
ակումբի պայթեցման սկանդալից հետո Ծոմակը այդպես էլ չսպասեց դատավարության
ավարտին և լքեց Հայաստանը: Հեռանալուց հետո նա Ֆեյսբուքում հանդես էր եկել
Հայաստանի մասին անհարգալից արտահայտություններով:
Հիմա արդեն պարզ է դառնում,թե Ծոմակը այս ողջ պատմությունը ինչու հորինեց.թերևս նրա միակ նպատակը Հայաստանը լքելն էր:
______________________________________________________________________ինչն էլ ինձ ստիպեց թողնել հետևյալ մեկնաբանությունը այդ իսկ հոդվածի տակ՝
համեմատելով իմ մեկնաբանությունը նախորդ մեկնաբանության հետ, կտեսնեք, որ ի տարբերություն նախորդի, ես ցենզուռայից դուս չեմ ... բայց չգիտես թե ինչու, իմ մեկնաբանությունը այդպես էլ մոդերացիայի չենթարկվեց և առանց ինչ որ մենկանաբանության պարզապես ջնջվեց:
Եվ նման "հայելի ակումբներ" իրենց կարող եք թու՞յլ տալ խոսելու խոսքի ազատության մասին, կարող ե՞ն խոսել ուրիշի բարոյական արժեքների մասին...
պարզապես դիտեք մուլտֆիլմը և կճանաչեք այդ ակումբի իրական դեմքը...