Զգուշացում

Սիրելի ընթերցող, եթե դուք ոչ մի առնչություն չունեք կապված տրանս* թեմայի հետ և թշնամաբար եք տրամադրված խնդրում ենք լքել այս էջը: Շնորհակալություն:

Զգուշացում, բլոգը պարունակում է վիրահատական նկարներ, եթե դուք չեք տանում արյուն, բաց վերքեր, ապա խնդրում ենք ձեզ զերծ մնալ նման նկարների դիտումից, խուսաբել "Վիրահատություն" թեմայից, կամ պազրապես լքել այս էջը:

Friday, December 17, 2010

Friday, December 3, 2010

Կներես, եթե կարող ես...

Մեղավոր եմ ինձ զգում, որ թույլ տվեցի`
-ճանաչել ինձ
- սիրել ինձ
- այսքան մեծ ցավ պատճառել քեզ...

Միևնույնն է չեմ փոխել ու չեմ փոխի, երբեք կարծիքս այն մասին, որ դու պետք է հեռու լինես ինձանից...

ես մեծ տաղանդ ունեմ, հեռու վանելու ինձանից բոլոր այն մարդկանց, ում ես շատ եմ սիրում... իսկ, եթե հնարավոր ա այդպես արտահայտվել, հիմա ես քեզ սիրում եմ ավելին քան թույլատրելի է....
իսկ իմ նման պրոբլեմներով լի ծայրահեղական մարդը չի կարող երջանկացնել ոչ ոքու և ոչ ոք չի կարող լինել երջանիկ իմ կողքին...

Միայն թե ուզում եմ ներես, ոչ թե ինձ, այլ այն ցավը, որ ես քեզ պատճառեցի...
Միայն թե ուզում եմ համոզված լինել, որ այդ ցավը սպի չի թողնի...
Ուզում եմ ներես, որ նոր հարաբերություն սկսելուց, հնից վատ հիշողություններ չմնան...

Վերջերս անցյալից մի շատ հարազատ ու թանկ մարդու հանդիպեցի... ավելի շուտ նկատեցի... իրա պուճուրի հետ... ի սրտե այնքան ուրախացա...

Հույսով եմ, որ մոտ ապագայում մեկ օր էլ քեզ կտենամ այդպես անհոգ, պուճուրի ու մի մարդու հետ ով արժանի կլինի քեզ... ու կգնահատի այն ինչ ունի...
հավատա ես միայն ուրախ կլինեմ, ի սրտե ուրախ, երբ քեզ երջանիկ տեսնեմ...

կներես, որ եղել եմ քո կյանքում...
կներես...