Զգուշացում

Սիրելի ընթերցող, եթե դուք ոչ մի առնչություն չունեք կապված տրանս* թեմայի հետ և թշնամաբար եք տրամադրված խնդրում ենք լքել այս էջը: Շնորհակալություն:

Զգուշացում, բլոգը պարունակում է վիրահատական նկարներ, եթե դուք չեք տանում արյուն, բաց վերքեր, ապա խնդրում ենք ձեզ զերծ մնալ նման նկարների դիտումից, խուսաբել "Վիրահատություն" թեմայից, կամ պազրապես լքել այս էջը:

Wednesday, September 26, 2012

իրականության թե աղավաղված իրականության արտացոլանք

Խոսքը գնում է հայելի ակումբի մասին: Անունը ինքնին հուշում է, որ այն պետք է լինի իրականության արտացոլումը, բայց կարծես թե հայելին իսկական չէ և արտացոլում է ոչ թե  իրականությունը, այլ այն թե այդ իրականությունը ինչպես է տեսնում հոդվածի հեղինակը՝ ինքն իրեն նայելով հայելու մեջ:
Մտաբերեցի  մի հին հայկական հանճարեղ մուլտ "հայելի" անվամբ:

Խոսքս վերաբերում է հետևյալ հոդվածին՝ Շվեդիան սուպեր երկիր է, մարդու և գեյերի իրավունքներն այստեղ շատ պաշտպանված են. Ծոմակ,  որի հեղանակը անհայտ է:  Նշեմ, որ դատելով տեքստից Ծոմակի խոսքերը հետևյալն են՝ ինչ վերաբերում է մարդու իրավունքներին և գեյերի իրավունքներին, նրանք այստեղ շատ պաշտպանված են:
Ի գիտություն հեղինակի ասեմ որ, նախադասությունը ամբողջովին միտքը փոխում է, երբ մարդու իրավունքներ և գեյերի իրավունքներ  արտահայտությունը փոխարինվում է   մարդու իրավունքներ  և գեյերի իրավունքների:

Նաև հեղինակը չի զլացել վերջում իր կողմից մի մեկնաբանություն ավելացնել՝ 
_____________________________________________________________________
Հ.Գ.Հիշեցնենք, որ իր ակումբի պայթեցման սկանդալից հետո Ծոմակը այդպես էլ չսպասեց դատավարության ավարտին և լքեց Հայաստանը: Հեռանալուց հետո նա Ֆեյսբուքում հանդես էր եկել Հայաստանի մասին անհարգալից արտահայտություններով:
Հիմա արդեն պարզ է դառնում,թե Ծոմակը այս ողջ պատմությունը ինչու հորինեց.թերևս նրա միակ նպատակը Հայաստանը լքելն էր:
______________________________________________________________________

ինչն էլ ինձ ստիպեց  թողնել հետևյալ մեկնաբանությունը այդ իսկ հոդվածի տակ՝
համեմատելով իմ մեկնաբանությունը նախորդ մեկնաբանության հետ, կտեսնեք, որ ի տարբերություն նախորդի, ես ցենզուռայից դուս չեմ ... բայց չգիտես թե ինչու, իմ մեկնաբանությունը այդպես էլ մոդերացիայի չենթարկվեց և առանց ինչ որ մենկանաբանության պարզապես ջնջվեց:


Եվ նման "հայելի ակումբներ" իրենց կարող եք թու՞յլ տալ խոսելու խոսքի ազատության մասին, կարող ե՞ն խոսել ուրիշի բարոյական արժեքների մասին...


պարզապես դիտեք մուլտֆիլմը և կճանաչեք այդ ակումբի իրական դեմքը...


Monday, February 20, 2012

հավատում եմ Ձմեռ պապիկին

Հավատում եք արդյոք ձմեռ պապիկին?
կախված է նրանից թե քանի տարեկան եք... չնայած արդյոք տարիքը կապ ունի?

Երբ երեխա էի հավատում էի այդ հրաշքին, հավատում էի որ հեսա նոր տարին կգա ու ձմեռ պապին ինձ մի լավ նվեր կբերի: Ու անկախ նրանից թե այդ ձմեռ պապին ինչ էր բերելու, այդ նվերը միևնույն է ամենալավն ու սպասելին էր ինձ համար:
Տարիներն անցան, դարձա դեռահաս և շատ ուրիշ դեռահասների նման սկսեցի բողոքել գրեթե ամեն ինչից և նույնիսկ նրանից, որ ինձ տարիներ շարունակ խաբել են և իրականում ձմեռ պապի չկա:
եվս մի քանի տարի անց և հայտնվեցին զարմիկներս: Ես շրջեցի քաղաքի բոլոր խանութներով, որպեսզի գտնեմ հենց այն նվերը, որ պետք է բերի Ձմեռ պապին իմ սիրելի զարմիկին:
Իսկ նոր տարվա առաջին օրը բոլորից շուտ արթուն սպասում էի զարմիկիս արթնանալուն: Աննկարագրելի է, թե ինչպիսին էր նրա և մեր բոլորի ուրախությունը երբ նա արագ արագ բացում էր նվերները և ուրախությունից հրճվում, թե ինչքան լավն է ձմեռ պապին:
Միթե ես ունեմ որևէ բարոյական իրավունք այդպիսի պահին, այդ տարիքում երեխային ասելու, որ գիտես դրանք ձմեռ պապիկը չի այլ քեզ սիրող հարազատներն են? միթե ես իրավունք ունեմ երախայից խլելու այդ հեքիաթը? եվ արդյոք ես ուզում եմ որ այդ հեքիաթը վերջանա?

հիմա արդյոք ես հավատում եմ ձմեռ պապիկին? իսկ ով է ձմեռ պապիկը? կամ ավելի շուտ ինչ է ձմեռ պապիկը? դա հեքիաթ է, երջանկության պահեր, նյութական արժեքներից բարձր արժեք...
ԱՅՈ ես հավատում եմ ձմեռ պապիկին և ինչպես մանուկ ժամանակ հիմա էլ անհամբեր սպասում եմ թե երբ է գալու մյուս տարին, երբ է գալու ձմեռ պապիկը և ինչ անակնկալներ է բերելու բոլորիս:

Հիշեցի ձմեռ պապիկին, որովհետև այսօր բավական տհաճ վերաբերմունքի եմ ականատեսել եղել դեպի կրոնը: Ըստ իս հավատքը և Աստված գաղափարները շատ նման են վերը նշված օրինակին: Ես ինքս քրիստոնյա եմ և դա եմ ընտրել ինձ համար: Շրջապատված եմ ամենատարբեր հավատքի մարդկանցով (ներառյալ աթեիստներ) և երբեք ինձ իրավունք չեմ վերապահել ստորադասել որևէ կրոն մեկը մյուսից, քննադատել ինչ որ մեկին իր կրոնի համար, կամ քննադատել որևէ կրոնի: Դա հավատք է, մարդու ընտրություն:
Բայց ատելի են ինձ համար այնպիսի մարդիկ ովքեր զբաղվում են որևէ կրոնի քարոզչությամբ կամ հակաքարոզչությամբ:
Նայում էի Nick Vujicic-ի հետևյալ վիդեոն (
http://www.youtube.com/watch?v=UaIbym0hYtY&feature=endscreen&NR=1 ) և մտածում ասեք այս մարդուն, որ ինչին նա հավատում է սուտ է և դա հավասարազոր է, եթե նայես 3 տարեկան երեխայի աչքերին և ասես ձմեռ պապին սուտ է ...

ինձ հավատքը ուժ և համբերություն է տալիս, վստահություն ներշնչում և երբ որ ես եկեղեցում եմ, գտնում եմ հոգական հանգստություն, կարողանում եմ լինել բացարձակ անկեղծ և ինքս իմ մեջ գտնում եմ այն արժեքները, որոնք ինձ համար ամենակարևորն են այս կյանքում...

իմ հավատքը ինձ սեր ա տալիս...
եվ բացարձակապես չեմ ուզում ինքս ինձ որևէ բան ապացուցելու համար Աստծու իրական և անիրական լինելու հարց բարձրացնել

Վաղուց արդեն դեռահաս չեմ և արդեն հասկանում եմ որ ինձ համար Ձմեռ պապի կա, որ ինձ համար Աստված կա և նա իմ մեջ ու իմ կողքին...

պ.ս. Մի դատիր որ չդատվես! և եթե չենք ուզում որ դատեն մեր սեռական կոմնորոշումը, գենդերային ինքնությունը..., ապա ՉՊԵՏՔ է դատենք ուրիշի հավատքը!!!

Sunday, November 20, 2011

Նոյեմբեր 20... առանց մեկնաբանությունների...

Tuesday, June 7, 2011

Առանց մեկնաբանությունների

News.am-ի ֆայսբուքյան էջից՝









հոդվածը այստեղ՝ http://news.am/arm/news/62331.html
ֆեյսբուքյան էջը այստեղ՝ https://www.facebook.com/newsamarm


















Sunday, April 3, 2011

Ինչպես դառնալ հոմոսեքսուալ

վերցնում եք մի հատ բանան ու մի հատ տուզ, ամեն առավոտ մի լավ հարում հյութաքամիչով, և խմում սոված փորին: Շարունակելով այս պրոցեսը տանսհինգ տարի անընդմեջ, մի գուցե վերջապես մի օր կհասկանաք, որ արտաքին ֆակտորինների ներգործությամբ, հնարավոր չէ փոխել օրենտացիան: Այսօր առավոտ շուտ ինձ պատմեցին, թե ոնց են մեկնաբանում հոմոսեքսուալիզմը ԵՊՀ-ի հոգեբաններից: "մինչև չափահասություն, բոլոր մարդիկ հոմոսեքսուալ են (որպես օրինակ բերվել է, որ դպրոցում, տղաները միշտ միասին են հավաքվում, աղջիկնեը միասին), հետո նրանք ֆռում են դառնում հետերոսեքսուալ(տենաս ետ ինչ գերբնական ուժի ազդեցության տակ), բայց ոչ բոլորի մոտ ա դա լինում և որոշ մարդիկ մնում են հոմոսեքսուալ..." Եվ նմանատիպ այլ անհեթեթություններ... իմ մոտ տպավորություն ստեղծվեց, որ նման գաղափարի տեր մարդը մենակ գունավոր, փայլուն ու մերկ աղջիկների աբլոժկով "գրքեր ա" կարդում... Վիկիպեդիայից. Исследования природы гомосексуальности Многие представители естественных наук полагают, что гомосексуальность — биологическая особенность организма, определяемая генетическими или иными врожденными факторами[32]. Биологические исследования гомосексуальности ведутся по следующим основным направлениям: изучение гомосексуальных проявлений у животных и поиск генетических и гормональных характеристик, отличающих людей гомосексуальной и гетеросексуальной ориентации. Ряд научных журналов публикуют биологические исследования гомосексуальности, в частности, специализированный журнал Journal of Homosexuality[33]. В настоящее время гомосексуалы участвуют в научных исследованиях, целью которых является как изучение биологических и психологических причин гомосексуальности, так и социологические аспекты. Ամբողջությամբ մի ալարեք և գոնե մեկ անգամ կարդացեք այստեք` http://ru.wikipedia.org/wiki/%C3%EE%EC%EE%F1%E5%EA%F1%F3%E0%EB#.D0.98.D1.81.D1.81.D0.BB.D0.B5.D0.B4.D0.BE.D0.B2.D0.B0.D0.BD.D0.B8.D1.8F_.D0.BF.D1.80.D0.B8.D1.80.D0.BE.D0.B4.D1.8B_.D0.B3.D0.BE.D0.BC.D0.BE.D1.81.D0.B5.D0.BA.D1.81.D1.83.D0.B0.D0.BB.D1.8C.D0.BD.D0.BE.D1.81.D1.82.D0.B8կամ http://en.wikipedia.org/wiki/Homosexuality կամ ցանկացած գիտական աշխատանք: Իմ համեստ կարծիքը ասեմ, որ այս բոլոր հետազոտությունները բավականին լավ գումար աշխատելու աղբյուրներ են, որտեղ մարդիկ մեծ հիպոտեզներ են առաջ քաշում և մեծ գումարներ ներդնում հասկանալու համար մի բան, որը պետք չէ հասկանալ: Այլ պետք է ընդունել պարզապես: Ինչու ոչ ոք նման աշխատանք չի կատարում հասկանալու համար ինչու են մարդիկ հետերոսեքսուալ: կամ ինչու որոշ մարդիկ նախընտրում են բոյովների, մյուսները կարճահասակների? Այնքան ավելի կարևոր հարցեր կան այս մոլորակի վրա, որոնց վրա է պետք գումար ծախսել, որոնց քննարկման համար է պետք ժամանակ ծախսել: իսկ հոմոսեքսուալիզմը դառել ա մի թեմա որի շուրջ հետաքրքիր ա բանակցել ու ուրախանալ... պարզապես մարդիկ միշտ մոռանում են child is listen...

Friday, December 17, 2010

Friday, December 3, 2010

Կներես, եթե կարող ես...

Մեղավոր եմ ինձ զգում, որ թույլ տվեցի`
-ճանաչել ինձ
- սիրել ինձ
- այսքան մեծ ցավ պատճառել քեզ...

Միևնույնն է չեմ փոխել ու չեմ փոխի, երբեք կարծիքս այն մասին, որ դու պետք է հեռու լինես ինձանից...

ես մեծ տաղանդ ունեմ, հեռու վանելու ինձանից բոլոր այն մարդկանց, ում ես շատ եմ սիրում... իսկ, եթե հնարավոր ա այդպես արտահայտվել, հիմա ես քեզ սիրում եմ ավելին քան թույլատրելի է....
իսկ իմ նման պրոբլեմներով լի ծայրահեղական մարդը չի կարող երջանկացնել ոչ ոքու և ոչ ոք չի կարող լինել երջանիկ իմ կողքին...

Միայն թե ուզում եմ ներես, ոչ թե ինձ, այլ այն ցավը, որ ես քեզ պատճառեցի...
Միայն թե ուզում եմ համոզված լինել, որ այդ ցավը սպի չի թողնի...
Ուզում եմ ներես, որ նոր հարաբերություն սկսելուց, հնից վատ հիշողություններ չմնան...

Վերջերս անցյալից մի շատ հարազատ ու թանկ մարդու հանդիպեցի... ավելի շուտ նկատեցի... իրա պուճուրի հետ... ի սրտե այնքան ուրախացա...

Հույսով եմ, որ մոտ ապագայում մեկ օր էլ քեզ կտենամ այդպես անհոգ, պուճուրի ու մի մարդու հետ ով արժանի կլինի քեզ... ու կգնահատի այն ինչ ունի...
հավատա ես միայն ուրախ կլինեմ, ի սրտե ուրախ, երբ քեզ երջանիկ տեսնեմ...

կներես, որ եղել եմ քո կյանքում...
կներես...