Զգուշացում

Սիրելի ընթերցող, եթե դուք ոչ մի առնչություն չունեք կապված տրանս* թեմայի հետ և թշնամաբար եք տրամադրված խնդրում ենք լքել այս էջը: Շնորհակալություն:

Զգուշացում, բլոգը պարունակում է վիրահատական նկարներ, եթե դուք չեք տանում արյուն, բաց վերքեր, ապա խնդրում ենք ձեզ զերծ մնալ նման նկարների դիտումից, խուսաբել "Վիրահատություն" թեմայից, կամ պազրապես լքել այս էջը:

Monday, February 20, 2012

հավատում եմ Ձմեռ պապիկին

Հավատում եք արդյոք ձմեռ պապիկին?
կախված է նրանից թե քանի տարեկան եք... չնայած արդյոք տարիքը կապ ունի?

Երբ երեխա էի հավատում էի այդ հրաշքին, հավատում էի որ հեսա նոր տարին կգա ու ձմեռ պապին ինձ մի լավ նվեր կբերի: Ու անկախ նրանից թե այդ ձմեռ պապին ինչ էր բերելու, այդ նվերը միևնույն է ամենալավն ու սպասելին էր ինձ համար:
Տարիներն անցան, դարձա դեռահաս և շատ ուրիշ դեռահասների նման սկսեցի բողոքել գրեթե ամեն ինչից և նույնիսկ նրանից, որ ինձ տարիներ շարունակ խաբել են և իրականում ձմեռ պապի չկա:
եվս մի քանի տարի անց և հայտնվեցին զարմիկներս: Ես շրջեցի քաղաքի բոլոր խանութներով, որպեսզի գտնեմ հենց այն նվերը, որ պետք է բերի Ձմեռ պապին իմ սիրելի զարմիկին:
Իսկ նոր տարվա առաջին օրը բոլորից շուտ արթուն սպասում էի զարմիկիս արթնանալուն: Աննկարագրելի է, թե ինչպիսին էր նրա և մեր բոլորի ուրախությունը երբ նա արագ արագ բացում էր նվերները և ուրախությունից հրճվում, թե ինչքան լավն է ձմեռ պապին:
Միթե ես ունեմ որևէ բարոյական իրավունք այդպիսի պահին, այդ տարիքում երեխային ասելու, որ գիտես դրանք ձմեռ պապիկը չի այլ քեզ սիրող հարազատներն են? միթե ես իրավունք ունեմ երախայից խլելու այդ հեքիաթը? եվ արդյոք ես ուզում եմ որ այդ հեքիաթը վերջանա?

հիմա արդյոք ես հավատում եմ ձմեռ պապիկին? իսկ ով է ձմեռ պապիկը? կամ ավելի շուտ ինչ է ձմեռ պապիկը? դա հեքիաթ է, երջանկության պահեր, նյութական արժեքներից բարձր արժեք...
ԱՅՈ ես հավատում եմ ձմեռ պապիկին և ինչպես մանուկ ժամանակ հիմա էլ անհամբեր սպասում եմ թե երբ է գալու մյուս տարին, երբ է գալու ձմեռ պապիկը և ինչ անակնկալներ է բերելու բոլորիս:

Հիշեցի ձմեռ պապիկին, որովհետև այսօր բավական տհաճ վերաբերմունքի եմ ականատեսել եղել դեպի կրոնը: Ըստ իս հավատքը և Աստված գաղափարները շատ նման են վերը նշված օրինակին: Ես ինքս քրիստոնյա եմ և դա եմ ընտրել ինձ համար: Շրջապատված եմ ամենատարբեր հավատքի մարդկանցով (ներառյալ աթեիստներ) և երբեք ինձ իրավունք չեմ վերապահել ստորադասել որևէ կրոն մեկը մյուսից, քննադատել ինչ որ մեկին իր կրոնի համար, կամ քննադատել որևէ կրոնի: Դա հավատք է, մարդու ընտրություն:
Բայց ատելի են ինձ համար այնպիսի մարդիկ ովքեր զբաղվում են որևէ կրոնի քարոզչությամբ կամ հակաքարոզչությամբ:
Նայում էի Nick Vujicic-ի հետևյալ վիդեոն (
http://www.youtube.com/watch?v=UaIbym0hYtY&feature=endscreen&NR=1 ) և մտածում ասեք այս մարդուն, որ ինչին նա հավատում է սուտ է և դա հավասարազոր է, եթե նայես 3 տարեկան երեխայի աչքերին և ասես ձմեռ պապին սուտ է ...

ինձ հավատքը ուժ և համբերություն է տալիս, վստահություն ներշնչում և երբ որ ես եկեղեցում եմ, գտնում եմ հոգական հանգստություն, կարողանում եմ լինել բացարձակ անկեղծ և ինքս իմ մեջ գտնում եմ այն արժեքները, որոնք ինձ համար ամենակարևորն են այս կյանքում...

իմ հավատքը ինձ սեր ա տալիս...
եվ բացարձակապես չեմ ուզում ինքս ինձ որևէ բան ապացուցելու համար Աստծու իրական և անիրական լինելու հարց բարձրացնել

Վաղուց արդեն դեռահաս չեմ և արդեն հասկանում եմ որ ինձ համար Ձմեռ պապի կա, որ ինձ համար Աստված կա և նա իմ մեջ ու իմ կողքին...

պ.ս. Մի դատիր որ չդատվես! և եթե չենք ուզում որ դատեն մեր սեռական կոմնորոշումը, գենդերային ինքնությունը..., ապա ՉՊԵՏՔ է դատենք ուրիշի հավատքը!!!

No comments: