Զգուշացում

Սիրելի ընթերցող, եթե դուք ոչ մի առնչություն չունեք կապված տրանս* թեմայի հետ և թշնամաբար եք տրամադրված խնդրում ենք լքել այս էջը: Շնորհակալություն:

Զգուշացում, բլոգը պարունակում է վիրահատական նկարներ, եթե դուք չեք տանում արյուն, բաց վերքեր, ապա խնդրում ենք ձեզ զերծ մնալ նման նկարների դիտումից, խուսաբել "Վիրահատություն" թեմայից, կամ պազրապես լքել այս էջը:

Wednesday, September 26, 2012

իրականության թե աղավաղված իրականության արտացոլանք

Խոսքը գնում է հայելի ակումբի մասին: Անունը ինքնին հուշում է, որ այն պետք է լինի իրականության արտացոլումը, բայց կարծես թե հայելին իսկական չէ և արտացոլում է ոչ թե  իրականությունը, այլ այն թե այդ իրականությունը ինչպես է տեսնում հոդվածի հեղինակը՝ ինքն իրեն նայելով հայելու մեջ:
Մտաբերեցի  մի հին հայկական հանճարեղ մուլտ "հայելի" անվամբ:

Խոսքս վերաբերում է հետևյալ հոդվածին՝ Շվեդիան սուպեր երկիր է, մարդու և գեյերի իրավունքներն այստեղ շատ պաշտպանված են. Ծոմակ,  որի հեղանակը անհայտ է:  Նշեմ, որ դատելով տեքստից Ծոմակի խոսքերը հետևյալն են՝ ինչ վերաբերում է մարդու իրավունքներին և գեյերի իրավունքներին, նրանք այստեղ շատ պաշտպանված են:
Ի գիտություն հեղինակի ասեմ որ, նախադասությունը ամբողջովին միտքը փոխում է, երբ մարդու իրավունքներ և գեյերի իրավունքներ  արտահայտությունը փոխարինվում է   մարդու իրավունքներ  և գեյերի իրավունքների:

Նաև հեղինակը չի զլացել վերջում իր կողմից մի մեկնաբանություն ավելացնել՝ 
_____________________________________________________________________
Հ.Գ.Հիշեցնենք, որ իր ակումբի պայթեցման սկանդալից հետո Ծոմակը այդպես էլ չսպասեց դատավարության ավարտին և լքեց Հայաստանը: Հեռանալուց հետո նա Ֆեյսբուքում հանդես էր եկել Հայաստանի մասին անհարգալից արտահայտություններով:
Հիմա արդեն պարզ է դառնում,թե Ծոմակը այս ողջ պատմությունը ինչու հորինեց.թերևս նրա միակ նպատակը Հայաստանը լքելն էր:
______________________________________________________________________

ինչն էլ ինձ ստիպեց  թողնել հետևյալ մեկնաբանությունը այդ իսկ հոդվածի տակ՝
համեմատելով իմ մեկնաբանությունը նախորդ մեկնաբանության հետ, կտեսնեք, որ ի տարբերություն նախորդի, ես ցենզուռայից դուս չեմ ... բայց չգիտես թե ինչու, իմ մեկնաբանությունը այդպես էլ մոդերացիայի չենթարկվեց և առանց ինչ որ մենկանաբանության պարզապես ջնջվեց:


Եվ նման "հայելի ակումբներ" իրենց կարող եք թու՞յլ տալ խոսելու խոսքի ազատության մասին, կարող ե՞ն խոսել ուրիշի բարոյական արժեքների մասին...


պարզապես դիտեք մուլտֆիլմը և կճանաչեք այդ ակումբի իրական դեմքը...