էսօր գնացել էի էնդոկրինոլոգի մոտ, լրիվ այլ պատճառներով:
Չնայած նրա, որ իր հետ երկրորդ անգամ էի հանդիպում, միջանցքում ինձ տեսավ ասեց.
- տղա ջան սպասի հեսա կկանչեմ:
Մտածեցի, որ չհիշեց:
Մի քիչ հետո մտա, հարցեր բաներ տվեց, ընդհանուր ստուգեց, ուղարկեց ուրիշի մոտ: Հետ եկա մոտը արդեն մարդ կար: Սպասում էի, մեկ էլ դուռը բացվեց մարդ դուրս եկավ: Լսեցի ես կինը ասում ա.
- տեղ էտ տղուն ասեք ներս գա:
Մտա ներս... սենց իրա համար իրա թղթերն ա լրացնում, մեկ էլ առանց դադարացնելու գրելը հարցնում ա
- բա խի ես տղու պես հագնվում, շարժվում?
ստանդարդ պատասխանում եմ.
- հարմար ա
ու ինքը շարունակում ա.
- կարող ա ուզում ես տղա լինես?
ոչինչ չեմ պատասխանում, բազմանշանակ նայում եմ ու ժպտում
ինքը պաուզա տվեց ու շարունակեց
- դա նորմալ ա, կան մարդիկ որ ուզում են սեռը փոխեն ու ինձ սկսում ա բացատրել :)
բայց ոչինչ չպատասխանեցի... պարզապես գնացի...
երկու շաբաթից նորից պետք է հանդիպենք... չգիտեմ շարունակեմ թեման թե ոչ,
բայց որ ինձ հանդիպած առաջին տեղեկացված բժիշկն է հայաստանում, դա այդպես է :)