Կարծում եմ սա առաջին անգամն էր, երբ այսպիսի լայն շրջանակներում խոսվում էր բարձրաձայն ԼԳԲՏ համայնքի մասին: Որի համար շնորհավորում եմ Փինքի ամբողջ անձնակազմին և իհարկե շնորհակալությունս հայտնում:
Ես ինչպես միշտ լսողի դերում էի և պարզապես ուզում եմ մի բան ավելացնեմ, ամբողջ ասվածին կապված տրանսգենդերների հետ, մասնավորապես անձնագրերի վերաբերյալ:
Մենք ունենք օրենք ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ, որտեղ հոդված 70-ի գ. կետում գրված է` գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական կազմակերպությունը տվել է սեռի փոփոխության մասին սահմանված ձեւի փաստաթուղթ:
Այսինքն իրավաբանորեն այդ հարցը լուծվում է, եթե լինի սեռի փոփոխության մասին սահմանված ձեւի փաստաթուղթ:
Եվ այստեղ հարց է առաջանում.
1. արդյո՞ք կա մշակված նման ձևի փաստաթուղթ
1.1 եթե չկա, ու՞մ կողմից այն պետք է մշակվի
2. Ու՞մ պետք է դիմել այդ ձևի փաստաթուղթ ստանալու համար
3. Համաձայն ի՞նչ հետազոտությունների, պետք է տրվի այդ փաստաթուղթը
...
Եվ մեկ հարց, որ ինձ շատ է անհանգստացնում ու ես դեռ չեմ կարողացել պարզել, արդյոք կա, որևէ բժշկական ակտ, կոդեքս, որտե՞ղ կա ասենք հիվանդությունների ցանկ և համապատասխան դիագնոզների ստանդարտ փաստաթղթային ձևեր:
պ.ս. Մամիկ ջան, էն բժշկի մասին, որ խոսում էինք, այ հենց այս փաստաթղթերի համար էի, փորձում իր հետ ընդհանուր հայտարարի գալ, բայց ինչպես փորձը ցույց ա տալիս, խնդրից տեղեկացված մասնագետներ չկան...
պ.ս., պ.ս. ի դեպ այսպիսի առաջարկ ունեմ, որը ինձ մոտ ծնվեց այսօրվա հանդիպումից հետո: դիմում-նամակ պատրաստել և ուղարկել արդարադատության նախարարություն հիմնվելով վերոհիշյալ օրենքի վրա և խնդրել, որպեսզի ներկայացնեն նման փաստաթղթի ձև: Աշխատելու հավանականությունը շատ փոքր է, բայց մի գուցե ...
ով կցանկանա միանալ այս առաջարկին գրեք քննարկենք...
No comments:
Post a Comment