:) մի որոշ ժամանակ առաջ փոքր խմբով նստած զրուցում էինք կյանքից, այստեղից այնտեղից և ինչպես միշտ խոսք բացվեց "արգելված թեմաների մասին"` հոմոսեքսուալներ:
երեխեքից մեկը, ում ես բավականին ժամանակ ճանաչում եմ, պնդում էր, որ դա նորմալ չէ, որ իրենք քարոզում են հոմոսեքսուալիզմը, որ այդպիսի մարդկանց թիվը այդ պատճառով շատացել է, ինչը լավ չէ մեր հասարակության համար:
փորձում էի անուղակի կերպով ազդել նրա այդպիսի վերաբերմունքի վրա, բայց բոլոր փորձերս անարդյունք էին:
Վերջապես, որոշ ժամանակ անց պահ ստեղծեցի և մոտեցա նրան.
-ուզում եմ խոսել քեզ հետ,... հոմոսեքսուալների մասին
- և, - մի փոքր տարակուսանքով ասեց նա:
նրա պատասխանի մեջ ես մի փոքր անորոշություն զգացի
- իսկ ինչ կասես, եթե ես ասեմ, որ քո կողքին այդքան էլ հետերոսեքսուալ չի կանգնած
լռություն... ես սպասում էի, նա սպասում էր...
- չէի ասի, որ դա ինձ համար նորություն էր, - վերջապես որոշ ժամանակ անց ասաց նա,
- ես չեմ էլ փորձել դա ինչ որ կերպ քողարկել, դա հնարավոր էլ չէ, միևնույն է մարդիկ ժամանակի ընթացքում զգում են, պարզապես դրա մասին չեմ էլ փորձում ամենուրեք հայտարարել
- դե դու մեր ընկերն ես, մենք քեզ ընկեր ենք ընդունում, ըստ էության դա էական չի, բայց ես միևնույն է չեմ ընկալում, որ դա նորմալ երևույթ է, մանավանդ, որ կան մարդիկ ովքեր դա քարոզում են
-դա հնարավոր չէ քարոզել, կամ ինչ որ մեկին համոզել, մարդիկ ծնվում են այնպիսին ինչպիսին կան
-ուրեմն ուզում ես ասել, որ մարդիկ այդպիսին են ծնվում
-ահան, ավելին հնարավոր չէ մարդուն համոզելով, կամ այլ կերպ փոխել նրա օրենտացիան,
ժամանակին ես փորձում էի, փոխել ինքս ինձ դառնալ "նորմալ", բայց կյանքը ցույց տվեց, որ դա հնարավոր չէ, անիմաստ է և ցավալի...
խոսում էի և զգում, թե ինչպիսի ինֆորմացիայի պակաս կա: նա ինձ լսում էր, քանի որ ինձ անձամբ էր ճանաչում, բայց արդյոք կլսեր ուրիշին, ում առաջին անգամ տեսներ? չեմ կարծում, այլ հակառակը,մի գուցե ամեն կերպ բանավիճեր և փորձեր ապացուցել, որ ինքը ճիշտ է:
Մենք, մարդիկս տարօրինակ ենք , տարօրինակ են մեր հայացքները: ամեն դեպքում ցանկացած հարցում մեզ օրինակներ են պետք, որպեսզի մենք դա ընկալենք:
Չէ որ, մեզանից յուրաքանչյուրը 2+1 սովորել է, "2 խնձոր ունես, մեկն էլ տամ, ինչքան կլինի", օրինակի վրա...
պ.ս. եթե պատահաբար մարդիկ կարդան, ով թեմայի հետ երբևիցէ չի առնչվել, ապա ուզում եմ պարզապես նշել, որ տրանսեքսուալիզմը և հոմոսեքսուալիզմը նույնը չէ, սակայն կարող է 2 "երևույթն" էլ առկա լինել:պարզապես անիմաստ է մարդկանց հետ միանգամից խոսել հոմոսեքսուալ կամ հետերոսեքսուալ տրանսսեքսուալների մասին: Այդ իսկ պատճառով, ես հարմար գտա, պարզապես ասել, ոչ այդքան հետերոսեքսուալ:)
վճարված է|paid
-
ԴԵԿՏԵՄԲԵՐ 6-7.2019
բացումը՝ դեկտեմբեր 6-ին, ժամը՝ 19:00
ՀԱՅ-ԱՐՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ | Մաշտոցի 7ա
հանդիպում դեկտեմբեր 7-ին, ժամը՝ 17:00
ՖԵՄԳՐԱԴԱՐԱՆ|բաղր...
5 years ago
No comments:
Post a Comment