Զգուշացում

Սիրելի ընթերցող, եթե դուք ոչ մի առնչություն չունեք կապված տրանս* թեմայի հետ և թշնամաբար եք տրամադրված խնդրում ենք լքել այս էջը: Շնորհակալություն:

Զգուշացում, բլոգը պարունակում է վիրահատական նկարներ, եթե դուք չեք տանում արյուն, բաց վերքեր, ապա խնդրում ենք ձեզ զերծ մնալ նման նկարների դիտումից, խուսաբել "Վիրահատություն" թեմայից, կամ պազրապես լքել այս էջը:

Tuesday, August 25, 2009

մի քիչ ազգիս մասին...

մենք սիրում, որտեղ պատահի նստել ելնել ու ասել, որ մենք հարուստ ժոխովուրդ ենք (բայց մենակ չակերտավոր "հոգեպես"), որ մենք ուժեղ ժողովուրդ ենք(նենց ուժեղ կամքի տեր ենք, որ մեր գլխին "խալխը" ինչքան էլ նստի միևնույնն է կարող ենք դիմանալ ). Մեր Երևանը Հռոմից հին քաղաք ա, մեր գիրն ու գրականությունն էլ ստեղծվել է դեռ աշխարհի արարումից առաջ:
Եվ իհարկե մենք "ադաթով" ու "նամուսով" ժողովուրդ ենք (չմոտանանք, որ ադաթ , նամուս , խալխ և այլ բառերի ծագումնաբանությունը և մեր լեզվի հնությունը):
Ամեն դեպքում մենք արդեն ապրում ենք 21-րդ դարում գիտությունը զարգանում է կայծակնային արագությամբ, ինֆորմացիան գրեթե հասանելի է բոլորին: Բայց միևնույնն է մենք ապրում ենք լճացում: Դատապարտում ենք անմեղ մարդկանց զրպարտանքի մեջ և միևնույն ժամանակ արդարացնում դեռահասներին բռնաբարող տականքներին:
Ինձ թող ներեն այն երիտասարդ աղջկա հարազատները, բայց ես չեմ կարողանում հասկանալ ինչպես կարող է երեխայի կորստից հետո մտածել, որ իր խնամիները իրենց տուն կարմիր խնձոր չեն տարե՞լ...
Այսօր որոշ ժամանակ ծախսելով ինտերնետում՝ եկա այն եզրակացության, որ հայ ազգի մեծամասնությանը չի հետաքրքրում, թե ինքը ինչպիսի սոցիալական վիճակում է, չի հետաքրքրում թե աշխարհում ինչ է կատարվում, չի հետաքրքրում, թե այսօր ինչ մեծ հայտնագործություն է եղել: տգետից մինչև իրեն գրագետ համարող տգետ միայն մտածում են , թե ում աղջիկն ա կույս, ով ում հետ քանի անգամ ա քնել, ով իրա կուսաթաղանթը քանի անգամ ա կարել, ով ում հետ ինչ պոզայով ա սիրում և առավել մեծ հետաքրքրություն է նկատվում մեր գրագետ տգետների մոտ, թե ով ինչ օրենտացիա ունի: Իհարկե գրագետ մարդը չի ալարի մի երկու գիրք, մի երկու գրական հոդված կվերցնի կկարդա, որպեսզի մեծացնի իր աշխարահայացքը: Բայց մեր տգետ գրագետները չեմ կարծում, որ երբևիցէ լսած կլինեն "մի դատիր, որ չդատվես" արտահայտությունը :
Ու ինձ մեծ ապշանքի է հասցնում "Իրավունք" թերթի խմբագրությունը: Լավ սիրելի գլխավոր խմբագիր, ասենք Գալաջյանը գրագետ տգետների շարքից է, իսկ Դուք էլ չե՞ք հասկանում, որ նա տխմարություն է դուրս տալիս և խախտում լրագրությունը գլխավոր կանոնը՝ անկոմնակալությունը: Միթե ձեր խմբագրությունում չկա մեկը, որ իր կյանքում գեթ մեկ անգամ լսած լինի՝ "իմ իրավունքը վերջանում է այնտեղ, որտեղ քոնն է սկսվում", (Գոնե սովորեք այս ձեր իսկ պատվի համար, վերջապես դուք եք ընտրել իրավունք անվանումը, թե՞ ընտրելւց մտածել եք միայն սեփական իրավունքների և շահերի մասին)
իսկ եթե Դուք այս ամենը տեսնում եք(համոզված եմ, որ տեսնում եք) և հանդուրժում, ապա դուք էլ լոկ տգետ գրեգետների բանակից մեկ մասնիկն եք:

Մաղթում եմ բոլորին հաճելի օր, երբ սկսեցի գրել վրդովված էի բավականին և ցանկանում էի վերոհիշյալ մարդկանց խոսքերով իսկ նրանց պատասխան տալ, բայց իմ ինքնասիրությունը ինձ թույլ չտվեց իջնել այդ մակարդակի:

1 comment:

N said...

ինչ մեղքս թաքցնեմ, իրոք չգիտեի, թե ով է գլխավոր խմբագիրը, դրա վրա էլ ժամանակ ծախսելս, բավականին թանկ համարեցի:

Բայց դե ասեմ, որ երբ այսօր կարդացի, իմացա, ով է խմբագիրը, ում է պատկանում խմբագրությունը, գտա ինձ ապշեցնող բոլոր հարցերի պատասխանները...