եթե դուք ձեզ չեք զգում ձեր մարմնում, եթե դուք զգում եք, որ ձեր հոգու առկայությունը, զզվում եք ձեր մարմնից և գտնվում եք հայաստանում, ապա պետք է հիասթափեցնեմ, ձեր բախտը չի բերել: Փորձել ինչ-որ բան փոխել հնարավոր է, բայց կրկին պիտի հիասթափեցնեմ, հույս որ ձեր օգնությամբ կատարված փոփոխություններից, նույնիսկ ձեզանից հետո հաջորդող չորրորդ սերունդը կօգտվի, չկա: Իհարկե ամեն դեպքում պետք է ինչ-որ բան անել, որ թեկուզ հիսուն տարուց մարդիկ, ովքեր կզգան, այն ինչ հիմա դուք եք զգում, կարողանան հանգիստ ապրել Հայաստանում, առանց խնդիրների: Բայց մինչ այդ ի՞նչ անենք դուք և ես, համակերպվել, որ մեր գերեզմանաքարի վրա պետք է գրվի այն անունը, որ մեզ համար ատելի՞, իհարկե կարելի է և այդպես վարվել: Բայց այս պարագայում բացառված չէ, որ այդ գերեզմանաքարը արդեն կկանգնեցնեն մոտ ապագայում: Պայքարե՞լ, ինչպե՞ս, որտե՞ղ...
(վերջապես հենց նոր հանեցի "կամուֆլյաժս", սիրտս թոքերի հետ միասին ասեցին շնորհակալություն:)
երբեմն թվում է, որ եթե ևս մեկը ինձ դիմի իմ ատելի անվամբ, կսպանեմ... բայց ինչպե՞ս վարվեմ, եթե չեմ կարողանում ասել, ներեցեք բայց ես այն մարդը չեմ, ում այդպես եք դիմում:
Ամեն ինչ բացառվում է կյանքում, սիրել բացառվում է, ապրել բացառվում է, ուրախանալ նույնպես չի ստացվում: Միայն երեկոյան երբ մնում եմ ինքս իմ անձի հետ միայնակ այդ ժամանակ կարողանում եմ լինել անկեղձ: Իսկ առավոտյան նորից սկսում է նույն խաղը... լույսը բացվում է և բոլորը սկսում են ինձ հիշեցնել իմ ինչ լինելը` "как спал'а' ", ուզում եմ գոռամ` "не спала а , а спал", բայց ստացվում է` "լավ մերսի, դու՞"
և սկսում եմ զզվել ինքս ինձանից, իմ իսկ տված պատասխանի համար ... զզզվում եմ իմ իսկ ապրած կյանքից...
զզզվում եմ երբ ձեռք են մեկնում և հարցնում անունս, ուզում եմ գոռալ, չունեմ ես անուն չունեմ, բայց մեխանիկորեն մի քանի անգամ մտքում ինձ անեծելով ասում` անունս քաք ա :
զզվում եմ երբ առավոտյան հելնում եմ, աշխատում եմ բոլորից շուտ, քանի բոլորը քնած են, վերցնում եմ "կամուֆլյաժս" ու գնում, գնում, որպեսզի սկսեմ, մի անիմաստ օր կրկին: Որպեսզի բոլորին ժպտամ և ասեմ, որ լավ եմ քնել, ընդհամենը երեք-չորս ժամ, բայց դա էական չէ, կարևոևը ասեմ, որ լավ եմ քնել, միևնույնն է հարցնողը թքած ունի ես ոնց եմ քնել...
օրեր կորուստ, օրեր նվեր, օրեր առանց հայր մեր: Սուտ է դեռ չի եղել այդպիսի օր, որ հայացքս մեկ անգամ չուղղեմ երկինք և ասեմ, հայր իմ ինչու՞...
Այնքան է մեջս կուտակվել, որ առանց հասկանալու գրում եմ այն ամենը ինչից զզվում եմ, այն ամենը ինչ կուտակվում է օր օրի, ժամ առ ժամ...
եթե իմանայի, որ կա գոնե մեկ տրանս, որ կարդում է այս բլոգը, ապա երբեք սա չէի գրի, որպեսզի ոչ ոքու չգցեի դեպրեսիայի մեջ, բայց քանի որ մենակ եմ ես այստեղ, ապա ինչու՞ չարտահայտվել, ինչու՞ չգրել այն ինչ անհանգստացնում է, այն ինչ կուտակվել է հոգուս մեջ: Միևնույնն է առավոտյան կարթնանամ, ժպտալով կասեմ, որ լավ եմ քնել անուննս էլ քաք է և եթե զգամ, որ չեմ կարողանում տիրեպետել ինձ և թաքցնել ինքնակամ հոսող արցունքներս, նորից կձևավեցնեմ, որ հարբած եմ և կգնամ բոլորի աչքից հեռու "ծխելու"...
բոլորին բարի գիշեր, առավոտ արդեն ամեն ինչ կփոխվի...
Psychotic Little Worlds
-
Psychotic Little Worlds
*Tamar Shirinian *
In Psychoanalysis Under Occupation,1 Lara Sheehi and Stephen Sheehi provide
a deep analysis of the psychic e...
1 month ago
5 comments:
երեկ ջղայնացած, հոգնած և մի քիչ խմած գրեցի ... իսկ այսօր առավոտյան քնից արթնացա և առաջինը լսեցի` "как спал?"
իրոք հաճելի էր, իրոք ես հասկացա, որ ես այս պահին այնտեղ չեմ, որտեղ պետք է լինեմ և ժամանակն է լքելու...
lsum em qez, u haskanum em zzvanqt(inchqan vor karogh em), payts chgitem inch asem. Ughaki tsavum em vor esbisi hasarakudyan mech enq vortegh du qo inqnudyunovt azat ches. Du shat ujegh es, mi hiasdapvir.
mersi:) skzbunqoren, menq nujnisk jamanak el chunenq hiastapvelu(chnajac dra hamar shat aritner kan). Yndhanrapes senc poster ashxatum em chgrel. bajc vor mek mek ajspes asac dzajny kokorxdums a u voch karum em xosam, voch goram.. apa es amen inchy talov virtual txtin tetevanum em :-)
karevory vor et ory kga u gone mezanic heto ekox serundy kapri azat!
Միշտ էլ կլինեն մարդիկ, ովքեր, եթե չեն էլ կիսում, ապա գոնե հասկանում են քո ապրումները...
Դու մենակ չես:
Միշտ հիշիր դա:
hishel hesh e zgal aveli djvar...
bajc mievnujnn e mersi
Post a Comment