Mersiner Lusinein hetaqrqir hodvaci ev hetaqrqir shpman hamar :)
http://armversion.com/index.php/hy/2010-05-09-09-08-27/2010-05-14-07-27-41/4112-2010-09-24-12-45-26
Նորայր, Գագիկ, Կառլեն… Էռնա, Նատա, Կատյա, Էլյա, Լորենա, Լայմա, Վիկա, Քրիստինա, Սիլվա… Սրանք այն տրանսսեքսուալներն են, որոնց ես անձամբ ճանաչում եմ, որոնք իմ ընկերներն են, ծանոթներն ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Շատ-շատերը կան, որ չեմ ճանաչում: Նրանք ներքուստ մի սեռի էության զգացողություն ունեն, սեռական ու սոցիալական վարքագիծ՝ հակառակ սեռի մարմնի ու սոցիումով պարտադրված դերի մեջ բանտարկված, ու սեփական երկրում չունեն սեռափոխության վիրահատություն անցնելու հնարավորություն: Բոլորս էլ սխալական ենք, այդ թվում նաեւ Աստված: Մենք գետերի հուներ ենք փոխում, տափաստաններ ենք ծաղկեցնում, մենք դեմքեր ենք «հավաքում» մեզ դուր չեկած սեփականների տեղ, արհեստական ինտելեկտ ու բանականություն ենք ստեղծում ու օգտագործում, մենք հսկայական հեկտարներով գենետիկորեն փոփոխված բույսեր ենք աճեցնում ուտում, արհեստական արեւային վաննաներ ենք ընդունում, մենք երեխաներ ենք ստանում կոլբաների միջից, շուտով երեւի արհեստական մարդ էլ կկլոնավորենք…Աշխարհում ամենուր մարդիկ սեռ էլ են փոխում, բայց ոչ Հայաստանում: Ինչո՞՚ւ մեր սիրելի դերասանուհի Շերի դստեր որդի դառնալը մենք ընդունում ենք, բայց մեր մեջ ապրող տրանսսեքսուալների նույն սեռափոխությունը հայերիս թվում է սրբապղծություն, իսկ օրենսդրական բյուրոկրատական ապարատն ու հնացած բժշկական մոտեցումներն այն անհնար են դարձնում Հայաստանում: Տրանսսեքսուալիզմը (փոխսեռականություն) շատ երկրներում դասվում է գենդերային՝ սեռական իդենտիֆիկացիայի՝ նույնականացման հիվանդությունների շարքին, որի միակ բուժումը սեռափոխության վիրահատությունն է: Հայաստանում, ցավոք, դա հնարավոր չէ իրականացնել: Մեր տրանսսեքսուալները սեռը փոխելու համար պետք է դիմեն զանազան խորամանկությունների, քանի որ մեզ մոտ չկա ո´չ օրեսնդրական, ո´չ առողջապահական հիմք այդ կարգի վիրահատություններն օրինական դաշտում իրականացնելու համար: Նրանք պետք է գնան արտասահման, օրինական կամ զարտուղի ճանապարհներով, երկար ճանապարհ անցնեն նախ քաղաքացիություն ստանալու համար, հետո էլ զանազան հոգեբանական հետազոտություններ անցնեն, փող գտնեն հորմոնային թերապիայի ու վիրահատության համար, և եթե ամեն բան ստացվի, փոխեն սեռը` համապատասխան իրենց գենդերային ինքնազգացողության ու հետո առհավետ մոռանան հայրենիք վերադառնալու մասին, քանի որ փաստաթղթեր չկան. այստեղ նրանք ոչ ոք են՝ ոչ էն սեռի են, որով գնացել են, ոչ էլ նոր:Պարզվում է` մենք ունենք օրենսդրությամբ նախատեսված այսպիսի մի կետ.Հոդված 70. Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում կամ փոփոխություն կատարելու մասին ՔԿԱԳ մարմնի եզրակացությունը Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում կամ փոփոխություն կատարելու մասին ՔԿԱԳ մարմնի եզրակացությունը կազմվում է հետեւյալ դեպքերում.գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական կազմակերպությունը տվել է սեռի փոփոխության մասին սահմանված ձեւի փաստաթուղթ:Այստեղ խնդիր է ծագում արդեն բժիշկների հետ: Ողջ աշխարհում տրանսսեքսուալիզմն ախտորոշվում է մեկ-երկու տարիների ընթացքում, որի ընթացքում մարդն ապրում է իրեն ցանկալի գենդերային դերում: Հետո, եթե այլ հոգեբանական շեղումներ չեն գրանցվում, ախտորոշվում է տրանսսեքսուալիզմ: Հայաստանում այդպիսի բժշկական հաստատություններ չկան: Այստեղ մաքսիմում կարող են ուղարկել կարիոտիպի անալիզի, հետազոտել քրոմոսոմային կապերն ու ըստ դրա որոշել` բիոլոգիապես կի՞ն է, թե՞ տղամարդ, թե՞ երկսեռ է: Նույնիսկ այդ դեպքում պլաստիկ վիրաբույժն իրավունք չունի վիրահատելու. օրինական թույտվություն չունի, չեն տալիս: Իսկ եթե քրոմոսոմները չունեն երկսեռական կապեր, ապա մարդուն ուղղակի ուղարկում են հոգեբույժի մոտ` «բուժվելու» ու «նորմալ» մարդ դառնալու:Մեր բժիշկները կամ չգիտեն, կամ չեն ուզում իմանալ, որ երկսեռն ու փոխսեռը տարբեր բաներ են: Ողջ հանրապետությունում չկան մասնագիտացված էնդոկրինոլոգներ ու հոգեբույժներ, ովքեր կարող են տալ այդ ախտորոշումը:Նորայրը տղամարդու իր էությամբ գոյատեւում է կանացի մարմնի մեջ: Նա շատ երկար ճանապարհ է անցել, փնտրել է հոգեբաններ, այլ ինստիտուտներ, որտեղ կարող է անցնել այդ հետազոտությունն ու ստանալ փաստաթուղթ, որ նա տրանսսեքսուալ է ու իրավունք ունի վիրահատվելու: Ժամանակին կապվել է Մոսկվայի քաղաքային հոգեբանության ու էնդոկրինոլոգիայի կենտրոնի (այդ կառույցը եւ Ռուսատանի մի շարք այլ կառույցներ իրավասու են տալ այդպիսի փաստաթուղթ ) ղեկավար Ստեփան Մաթեւոսյանի հետ: Նա ասել էր, որ Հայաստանում նման ինստիտուտ չկա, բայց ուզում էր բացել: Որոշ ժամանակ անց ասաց՝ քանի որ նման մարդիկ Հայաստանում քիչ են, ապա ինքն էլ դրանով չի զբաղվում: Երեւանում Նորայրը հանձնել է կարիոտիպային անալիզ, որը ցույց է տվել կանացի քրոմոսոմային կապեր: Նրան ասել են, որ ինքը բիոլոգիապես կին է, եւ էնդոկրինոլոգը նրան խորհուրդ է տվել «բուժվել» սեքսոպաթոլոգ-հոգեթերապեւտ Վրեժ Շահրամանյանի մոտ, որը չգիտես ինչ բժշկական մեթոդներով հանձն է առնում «բուժել» ողջ ԼԳԲՏ հայությանը: Երբ Նորայրն ասել է, որ Առողջապահության համաշխարհային ասոցիացիան վաղուց է հանել տրանսսեքսուալիզմը հոգեկան հիվադությունների շարքից, ու ինքը նման բուժման կարիք չունի, բժիշկը հասկացել է, որ նա քաջատեղյակ է, եւ ի պատասխան դրան` առաջարկել է մեկնել Ռուսաստան` ասելով, որ Հայաստանում այլ բուժման ձեւ չկա: Հիմա Երեւանից ու Հայաստանից հույսը բոլորովին կտրել է, բայց արտերկրում էլ, եթե երկրի քաղաքացի չես, շատ բարդ է այդ ամենի իրականացումը: Կարող ես միայն մեկնել Թայվան կամ այլ երկիր, ուր անլեգալ կատարում են նմանատիպ վիրահատություններ: Ասում է, որ մենք իրավականորեն ունենք այդ կետը, որով կարելի է անձնագիր փոխել: Ասում է նաեւ, որ մեր բժիշկները տգետ են, ու քանի որ եթե ունես բժշկական փաստաթուղթ, բայց ձեւը պարզ չէ, ու պարզ էլ չէ, թե ումից կարելի է պարզել, նրանք մի մասնագետից մյուս մասնագետի մոտ են ուղարկում մարդուն: Մեկը մյուսից տեղյակ չեն, բժիշկները հղում են տալիս օրենսդրական բացերին, օրենքն էլ ասում է՝ բերեք բժշկական փաստաթուղթ: Բժիշկներն էլ ի՞նչ կարող են տալ, եթե անգամ տրանսսեքսուալիզմն ու հերմոֆրոդիտիզմն իրարից չեն տարբերում: Եթե քեզ մոտ XX46 է, անկախ նրանից դու քեզ ինչ սեռի ես զգում, դու կին ես ու վիրահատության կարիք չունես: Վիրաբույժը վերջինն է այս շղթայի մեջ, նա չի կարող որևէ բան անել առանց օրինական թույլտվության ու հոգեբանի, էնդոկրինոլոգի ու սեքսոպաթոլոգի եզրակացության: Միջազգային պրակտիկայում ընդունվել է F64.0 տրանսսեքսուալիզմ ախտորոշումը, իսկ Հայաստանում ոչ մի կառույց դա չի անում: Նորայրը դեռ ոչ մի հայ բժշկի չի հանդիպել, ով գիտի, թե իրականում ինչ է տրանսսեքսուալիզմը: Նորայրը հարցի մասին բավականին ինֆորմացիա ունեցող գրագետ մարդ է, բայց չէ՞ որ կան այնպիսիները, որ չգիտեն ոչինչ, վաղ հասակում են դիմում բժշկի, նրանց սխալ ուղու վրա են դնում, ուղարկում «բուժվելու», համարում են հոգեկան հիվանդ` դրանով իսկ առավել բարդացնելով նրանց բաժին ընկած առանց այդ էլ դժվար կյանքը…Նորայրը կարծում է, որ սեռափոխության վիրահատության մասին խոսելիս պետք է ամենավերջում անդրադառնալ վիրաբույժներին: Մինչեւ նրանց հասնելը շատ բան կա մեզ մոտ, որ պետք է անել: Մենք Նորայրի հետ միասին փորձեցինք ինչ-որ բանից սկսել, ինչ-որ քայլեր անել, որպեսզի կարողանանք իմանալ, թե ինչն է անհնարին դարձնում նման վիրահատությունների իրականացումը Հայաստանում, եւ ո՞ւմից ի՞նչ ենք պահանջում: 1. Պետք է բժշկական ուսումնական հաստատություններում, ուր ամեն ինչ շատ հին է, սկսած դասագրքերից վերջացրած «սովետական» դասախոսներով ու մենթալ հայկական բարքերով, ուշադրությունը սեւեռել գենդերային նույնականացման գիտական մոտեցումների ու խնդիրների վրա:2. Պետք է բժիշկներին իրազեկել՝ մի խումբ էնդոկրինոլոգների, հոգեբանների ու հոգեվերլուծողների, սեքսոպաթոլոգների ու էնդոկրինոլոգների ուղարկել` միջազգային նորմերին համապատասխան վերապատրաստվելու:3. Մեզ պետք է կառույց, ինստիտուտ, հիվանդանոց, ուր մարդիկ կկարողանան դիմել, հետազոտություն անցել ու ստանալ ախտորոշում:4. Պետք են բարձրակարգ էնդոկրինոլոգներ, ովքեր գիտեն, թե ինչ է պետք տրանսսեքսուալներին, ու կկարողանան նրանց ճիշտ բուժում նշանակել, եւ քանի որ սեռափոխությունից հետո էլ հորմոնային թերապիան ցմահ է, կարողանան տրանսսեքսուալներին ճիշտ սպասարկել: 5. Եւ վերջում միայն, այդ ամենից հետո, ըստ բնականոն պահանջարկի կհայտնվեն վիրաբույժներ, ովքեր պատրաստ կլինեն իրենց ծառայություններն առաջարկել: 6. Պարզաբանել ու հստակեցնել հոդված 70 գ. կետում խոսվող «սեռի փոփոխության մասին սահմանված ձեւի փաստաթղթի» ձեւն ու բովանդակությունը:Եթե առաջիկայում հնարավոր լինի այս քայլերն իրականացնել, բավականին մեծ առաջխաղացում կունենանք Հայաստանում սեռափոխության վիրահատությունները հնարավոր դարձնելու հարցում:
Լուսինե Վայաչյան
վճարված է|paid
-
ԴԵԿՏԵՄԲԵՐ 6-7.2019
բացումը՝ դեկտեմբեր 6-ին, ժամը՝ 19:00
ՀԱՅ-ԱՐՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ | Մաշտոցի 7ա
հանդիպում դեկտեմբեր 7-ին, ժամը՝ 17:00
ՖԵՄԳՐԱԴԱՐԱՆ|բաղր...
5 years ago
No comments:
Post a Comment