Երբեմն այնքան դժվար է մարդուն ասել, որ դու նրան սիրում ես: Չէի ասի, թե վախի զգացումն է պատճառը, այլ պարզապես չես ցանկանում մարդուն վատ վիճակի մեջ դնել: Կամ չես ուզում սովորական "ոչ"-ի փոխարեն պատասխան ստանալ, որ դու շատ լավ մարդ ես, որ քեզ շատ են հարգում, բայց մի քիչ ուրիշ կերպ են սիրում: Այլ ընդհամենը ուզում ես իմանալ ճիշտը ինչպիսին էլ այն լինի, հաճելի, թե տհաճ, բայց ոչ մի դեպքում երկար, բարակ և իմաստ չարտահայտող պատասխաններ:
Այդ իսկ պատճառով ես գրեցի այս նամակը և որոշեցի այն տեղադրել այս բլոգում, որպես բաց նամակ:
Բաց նամակ
ես քեզ սիրում, անկախ ամեն ինչից դա փոխադարձ է, թե ոչ: Չնայած նրան, որ մենք կյանքում հանդիպել ենք միայն երեք անգամ և նույնիսկ այն բանի, որ մի մենք այլևս չենք հանդիպի, ես քեզ սիրում եմ:
Ես կարող եմ այս նույն խոսքերը գրել կամ ասել քեզ... անձամբ քեզ, բայց դա չեմ անի, չեմ անի, որպեսզի հերթական անգամ քեզ չանհանգստացնեմ, որպեսզի քեզանից ժամանակ չխլեմ, մի գուցե դատարկ թվացող իմ անմիտ խոսքերով: Բայց միևնույն է ես քեզ սիրում եմ:
Դա չեմ անի քանի որ չեմ ցանկանում քեզ դնել անհարմար վիճակում, երբ չգիտես թե ինչպես պատասխանես. "իսկ ես, ո'չ": Չնայած ես միայն երջանիկ կլինեի, քեզանից պատասխան ստանալու, թեկուզ և ՈՉ, այդ ՈՉ-ը ինձ կերջանկացներ, քանզի այն կլիներ այն ինչ քո սիրտն է ուզում, իսկ ես սիրում եմ նաև այն ամենը ինչը բխում է քո սրտից, ինպես սիրում եմ քեզ:
վճարված է|paid
-
ԴԵԿՏԵՄԲԵՐ 6-7.2019
բացումը՝ դեկտեմբեր 6-ին, ժամը՝ 19:00
ՀԱՅ-ԱՐՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ | Մաշտոցի 7ա
հանդիպում դեկտեմբեր 7-ին, ժամը՝ 17:00
ՖԵՄԳՐԱԴԱՐԱՆ|բաղր...
5 years ago
No comments:
Post a Comment