Կյանքում ցանկացած մարդ կարծում եմ ունի որոշակի նպատակ, հանուն ինչի երբեմն ապրում է... մեկը ուզում ա հայտնի գրող լինի, մյուսը անհայտ նկարիչ, մեկը ուզում ա էվէրեստը գրավի, մյուսին ծովի ընդերքն ա գրավում... մեկը նոր մեքենա, մյուսին երկինքն ա ձգում...
իսկ իմ նպատակն ու ցանկությունը այնքան համեստ են հնչում, պարզապես ընտանիք.... բայց ինչքան բարդ և հանդուգն ուրիշների աչքերին...
Ընտանիք չեմ ցանկանում, նրա համար, որովհետև հայ եմ ու մեր մոտ դա ընդունված ա ու նման հիմարություններ: Այլ Պարզապես ուզում եմ մի փոքրիկ անկյուն, որտեղ ես կարող եմ շրջապատված լինել իմ ամենասիրելի մարդկանցով: Որտեղ կարող են լսվել ընտանեկան վեճեր երեխայի ճիչ.... ամենասովորական ընտանիք, արտառոց ոչինչ...
Մարդիկ տարբեր են, բայց բարեբախտաբար չեմ հանդիպել իմ կյանքում մարդկանց, ովքեր իմանալով իմ մասին, իմանալով թե ես ով եմ, լրիվ երես թեքեն, կամ ինչ որ ատելություն դրսևորեն: Երևի էտ առիթով բախտավոր եմ, տականքների չեմ հանդիպել կյանքում, կամ էլ, պարզապես այնքան զզվելի են եղել, որ ոչ մեկին չեմ կարողանում այս պահին մտաբերել... ամեն դեպքում, որպես հետևանք կարող եմ ասել, որ բոլոր ինձ մարդիկ հանդուրժող ու հասկացող են եղել:
բայց այս նույն մարդիկ, լսելով իմ ցանկության ու նպատակի մասին, երբեմն հանդուգն են համարում իմ խոսքերը, երբեմն խենթի տեղ են դնում, քմծիծաղ տալիս ասված անհեթեթության վրա, իսկ երբեմն շատ "բարի" խորհուրդներ տալիս. "դու խելոք մարդ ես, կարող ես ասենք կյանքդ գիտության նվիրել", "գտիր ինչ որ հոբբի և զբաղվիր դրանով", "լավ կանես ուրիշ նպատակ դնես քո առջև", "դու ուժեղ մարդ ես, դա չի կարող քեզ կոտրել"...
Շատ հաճախ ի պատասխան բոլորի պարզապես ժպտում եմ հպարտորեն ու թեման փոխում, երբեմն պարզապես արցունքներս կոկորդումս խեղդելով ասում եմ, որ առանց դրա ես ինձ լիարժեք չեմ համարում... կարծես թռչուն լինեմ վանդակի մեջ, ով ուզում է կյանքի մեջ գոնե մեկ անգամ թռչի... հակառակ դեպքում, ես նախընտրում եմ մահ քան զարդարված վանդակ: Եվ ամենաահավորն այն ա, որ լսում եմ էգիոստական պատասխաններ."դու պետք ես ինձ", "դու պետք ես սրան, նրան դրան...", "ես ունեմ քո կարիքը"....
թռչուն վանդակի մեջ... գեղեցիկ ու զարդարված... թռչուն, ում սիրում են... թռչուն, որը փորձում է միշտ ուրախացնել իրեն սիրողներին... բայց իրականում նրա հայացքը միշտ երկինք ա, չնայած նրա , որ ոչ մի անգամ չի թռչել.... բայց ուզում ա թռնի, եթե նույնիսկ այդ թռիչքը լինի նրա առաջին ու վերջին մի քանի վայրկյանանոց թռիչքը...
վճարված է|paid
-
ԴԵԿՏԵՄԲԵՐ 6-7.2019
բացումը՝ դեկտեմբեր 6-ին, ժամը՝ 19:00
ՀԱՅ-ԱՐՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ | Մաշտոցի 7ա
հանդիպում դեկտեմբեր 7-ին, ժամը՝ 17:00
ՖԵՄԳՐԱԴԱՐԱՆ|բաղր...
5 years ago
No comments:
Post a Comment