Ընդհանրապես չեմ սիրում հիմնականում բոլոր պետական ծառայողների: Բայց հիմա կփորձեմ օբյեկտիվ կարծիքս հայտնել բժիշկների մասին:
Իհարկե, որ ստորև նշվածը սրտիս շատ դարդ չլինի, պետք է նշեմ, որ էլի չնայած ամեն ինչի կոնկրետ այս բժիշկի կողմից, վատ վերաբերմունքի չեմ արժանացել:
Այսօր հերթական անգամ գնացի բժշկի մոտ: Էս տղեն ասում ա, որ պիտի անալիզներ հանձնեմ:
Հարցնում եմ ինչ անալիզներ?
սկսում է թվարկել մի քանի անկապ աննպատակ անալիզներ` հորմոնների, մեզի, արյան ընդհանուր, չգիտեմ ինչի նաև կարտիոգրամա...
բոլոր հնարավոր հարցերը տվեցի, որ պարզեմ նա կակօյ խռեն կարտիոգրամա?
ինչ կապ ունեն սեքսապաթոլոգները և կարդիոգրաման: մեզինն էլ մի խոսքով ցուցակից հանեցի քանի որ ոչ մի առողջ պատասխան չստացա...
էս տղեն գնաց բուժքույրի մոտ, հետ եկավ, իրար հետ գնացինք: Բուժքրոջ դիմացը, նայում եմ, մի հատ մեծ ցուցակ ա դրած մի 7-8 կետանոց: Ես կինը ինձ ասում ա,
- դե հանվի նստի....
նայեցի վրեն, ասում եմ
-արյուն չեք վերցնում?,
-հա,
- երևի թևս մենակ պիտի բացեմ?
-հա
....
բայց դե մինչև արյուն տալը, չիմանամ ինչի համար եմ տալիս?, ասում եմ կասեք մի հատ ինչ եմ հանձնում, ու էտքանը ինչ արժի?
բուժքույրը սկսում ա հաշվել... դե սա 5, սա 4 սա 2.5 սա 3 սա.... կոնսուլտացիան էլ 5 ... ուրեմն էտ սաղ իրար հետ 29000: ... չգիտեմ երևի փող տպողի տպավորություն էի իրանց վրա թողել, կամ էլ հոպարս օլիգարխ ա վրես խաբարություն չկա ... վերցրեցի թղթերը գնացի բժիշկի մոտ:
-մի հատ կարաք բացատրեք, ստեղ որը ինչի համար ա?
- դե սա տեստատերոնն ա
- էտ պարզ ա, դրա հետ խնդիր չկա, բա մնացածը?
բռնվեք որ չընկնեք
- դե սա սերմնարտադրության համար չգիտեմ ինչ անալիզներ են...
- ձեզ պարզ չի որ սա բացասական ա լինելու???
- դե բայց կարող ա պետք գա...
չեմ հասկանում մեր բժիշկներին ինչ են սովորացնում??? թե մեզ են լրիվ դեբիլի տեղ դնում....
մի խոսքով ընդհանուր հայտարարի ենք գալիս, որ 2 հատ հանձնեմ... հորմոնների, ու մեկ էլ էլի մի էշություն, կախված կրծքագեղձերի հետ: Չնայած այն բանի, որ ես մոտավոր կարող եմ ասել արդեն պատասխանները, բայց հանձնեցի:
գնացի փող հանեցի եկա, բուժքույըը ինձ տեղեկացրեց, որ իրանց շեֆը ասեց, որ ընդհանուր անալիզն էլ ա պարտադիր, որը իրենց մոտ արժե 2500դր., որը ես արել էի 2 ամիս առաջ 1000 դրամով: Ասեցի, որ եթե պետք ա ես ետ անալիզի պատասխանը իրանց կբերեմ, ու եկա 1500-ով հանձնեցի ուրիշ տեղ:
Արդյունքում, էսօր 2 ձեռքիս երակներն էլ ծակել են, ընդհանուր ծախսվել եմ 15000դր. որ մի քանի օրից ստանամ պատասխաններ, որոնք ես այս պահին արդեն շատ լավ գիտեմ... ու այս ամենի արդյունքում դեռ պարզ չի վերջնական ես ստանալու եմ իմ ուզած թուղթը թե ոչ:
Նաև իրենց նվիրեցի այս թուղթը` http://aronbelkin.narod.ru/Permit.jpg, որ գոնե փորցեն հասկանալ ինձ ինչ ա պետք:
մյուս անգամ պետք է որ հանդիպեմ իրենց շեֆի հետ, ով հանդիսանում է այս բոլորի հեղինակը: Ուղարկելու են պսիխոթերապեվտի մոտ: Մյուս անգամ մի գուցե ցանկանան 30.000-ով հոգեբուժարանում ստացիոնար անցնեմ))))) ամեն ինչ սպասելի է մեր ապատեղեկացված բոլոր համակարգերից, մասնավորապես բժիշկներից: Մի գուցե արդյունքում իրոք գժվացնեն ու գցեն գժանոց...