Здравствуй тоска, что нашла ты во мне
Знаешь, как ты меня достала.
Այսքան ժամանակ բլոգում հասցրել եմ միշտ բացասականն ու նեգատիվը գրել: Այսօր ուզում եմ մի քիչ փոխել ընդհանուր ստեղծված կարծիքը:
Երբեմն ԱՆՀՐԱԺԵՇՏ Է տրամադրվել դեպի լավը և բարցրաձայնել:
Վերջիվերջո կյանքում կարելի է միշտ էլ լավը գտնել և անպայման պետք է փորձել դա անել:
այսքան ժամանակ ծանոթներիցս ոչ մի նեգատիվ վերաբերմունք անձամբ իմ նկատմամբ չեմ լսել:
Հարազատներիս կողմից ոչ մի ճնշում չեմ ունեցել: Մոտ ընկերներիս հետ, երբ առաջին անգամ կիսվեցի, ակնկալելով, որ այդքանով պետք է մեր ընկերությունը վերջանա,
ստացա ինձ համաար բացառիկ պատասխան. "մենք դա գլխի էինք ընկնում, և ավելի լավ է գնանք
գարեջուր խմելու...": Պատասխանը այնքան անակնկալ էր, որ քիչ էր մնում ես ասեի.
"գիժ եք չհասկացաք ինչ ասեցի՞, ինչ գարեջուր": Բայց քանի տարի անց այդ մարդիկ դեռ իմ կողքին
կան և ամեն ինչ նորմալ է:
(ստեղ են էլի ասել, իրանց մասին էի գրում զանգեցին գարեջուր խմելու կանչեցին:)))
Չգիտեմ երևի թե իմ վերաբերմունքը իմ նկատմամբ ավելի ճնշող է քան ուրիշներինը:
մի քանի տարի առաջ նման մի այդպիսի օր էլ, խոսում էի ազերի ընկերներիցս մեկի հետ,
կրկին բացասականի փոխարեն, ստացա պատասխան: "շնորհակալ եմ, որ վստահում ես.."
(ի դեպ ես իրեն եմ շատ շնորհակալ, որ ինձ վերջերս պարզապես փրկեց դեպրեսիայից):
Նա ինձ ասաց. "դու ինքդ փախնում ես մարդկանցից, ինքդ քեզ հեռու ես պահում ամեն ինչից,
հետո էլ բողոքում միայնությունից, դու կոմպլեքսավորվում եմ, ներկայացիր այնպես ինչպես ուզում եմ,
ինչ կարևոր է ուրիշները ինչ կմտածեն, կարևորը որ դու քեզ լավ զգաս"...
Եվ նա միանգամայն ճիշտ է: ես հաճախ մարդկանց ինձանից վանում եմ, անկախ ամեն ինչից ես դա
իրականում ուզւմ եմ թե ոչ: Չեմ կարծում, որ ես վաղվանից կփոխվեմ և կդառնամ միանգամայն
մեկ այլ մարդ, բայց ես կփորձեմ...
իսկ մեկ այլ հոգու պատմելուց հետո, նա օգնեց ինձ հետաքրքիր մարդկանց հետ ծանոթանալ:
Չգիտեմ, երևի ես եմ միշտ սխալ եղել և ավելի հաճախ պետք է գնահատեմ, այն ամեն ինչ ես ունեմ:
Իսկ այսօր ես գիտակցում եմ, որ իմ շուրջը (հեռու թե մոտիկ) կան հաշվելի քանակությամբ մարդիկ
ում ես սիրում եմ , հարգում և վստահում:
Եվ հույսով եմ, որ այդ ամենը փոխադարձ է:
պ.ս. Միայն թե մինչև հիմա անձնականս չեմ կարողանում դասավորել, բայց դա էլ կարծում եմ
ժամանակավոր է: պարզապես պետք է հավատամ, պայքարեմ և չկորցնեմ ճիշտ պահը, ինչպես
արել եմ բազմիցս...
Բոլորից շնորհակալամ եմ, ում ճանաչում եմ անձամբ կամ հեռակա
պ.ս. արդեն են տպավորությունն ա, որ օսկար եմ ստանում, կամ միսս աշխարհ եմ շահել և խաղախություն ամբողջ աշխարհին... :)
No comments:
Post a Comment