Բայց այստեղ ուզում եմ անպայման մեկնաբանել: Իրոք ես համաձայն եմ ինձ ոչ ոք չի ասել, որ կյանքը հեշտ է լինելու: բայց ես պարագայում ես այս հարցով հազար ու մի դուռ եմ ծեծել, որոնցից ոչ ոք իմ դեմ չի բացվել: Չէ, իհարկե դա չի նշանակում , որ պետք է հուսահատվել ու գնալ մոտակա կամուրջ, ինչը ես վաղուց կարող էի անել: Բայց երբ մի հասաակության մեջ համարյա թե մենակ ես պայքարում, որևէ մի խնդրի համար: Վաղ թե ուշ հուսահատության պահեր անպայման լինում են ցավոք:
Դիմանալ, համաձայն եմ, պետք է դիմանանք: Բայց ստեղ կա մետաղի հակառակ կողմը, հա եթե մարդ հոմոսեքսուալ ա, աշխատանք ունի, ունի մեկը ում հետ կարող ա իր կյանքը կապել և քչից ծատից նորմալ կյանք վարել: Ետ օկ ա: Բայց եթե մարդ տրանսեքսուալ, ամենակոպիտ ու արդիական օրինակ բերեմ, և չգիտի հասարակական զուգարանի կոնկրետ որ հատվածից օգտվի, քանի որ, ուր էլ մտնես մեկ է, օտար ես:
կամ երբ որ մարդ ձեռքը մեկնում է ակնկալելով անունդ, չգիտես ինչ պատասխանես:
Այդ ամեն ինչի համբերության բաժակը լցվում է այն ժամանակ, երբ ամսվա մեջ մի քանի օր սկսում անասելի սատանայական օրերը:
Երբ որ ունենալով սրտի խնդիր ամառվա շոգին +30 վրեդ ես կապում ռեզինե մի ամրագոտի, որից հետո, սկսում է ցավել ամբողջ մարմինդ, և երբ որ սիրտդ 100 արագ ա սկսում խբել, մի հատ էլ վերցնում սիգարետը, խեղդվելով ծխում, մենակ էն հույսով, որ դա կոգնի, որ ձայնդ փոքր ինչ փոխվի , որ պատահական զրուցակիցդ ավել բան չկասկածի: Ու այդ ամենի հետ միառժամանակ շրջապատող մարդկանց հետ աշխատում ես մաքսիմում քիչ շփվես, որ հերթական անգամ չլսես, վայ ապեր աղջիկ ես? արտահայտությունը... այդ ժամանակ արդեն սկսում պատերը կրծել և անիծել այն օրը, որ աշխարհ ես եկել: Ու այդքանից հետո ես երկրում չկա մեկը որ ասես ինձ բուժում ա պետք, ինձ վիրահատություն ա պետք, ինձ հորմոններ են պետք...
իսկ արդեն մոտ 30 տարեկան դառնալով ընդհամենը ուզում, ապրել առօրյա հոգսով: Ընդհամենը նորմալ ընտանիք եմ ուզում երեխա աշխատանք և ուզում դիմանալ այդ հոգսերին, այլ ոչ թե այն ինչը աննպատակ և անվերջ ա...
մնացածը դուք գիտեք, ես դիմանում եմ թե չէ, թույլ եմ թե ուժեղ... արժանի եմ թե ոչ...
բայց չդիմանալու տարբերակ չունեմ
պ.ս. ամբողջը գրել եմ, մի քանի ժամում, ընդմիջումներով, այնպես որ, եթե մտքերս դիսկրետ ներող եղեք: իսկ ասացս ընդհամենը մի փոքրիկ հատվածն էր, ինչի հետ ես առընջվում եմ ամեն օր, և բոլոր նրանք, ովքեր ունեն նմանատիպ ճակատագիր...
No comments:
Post a Comment