Ուզում եմ ամեն ինչ թողնել և վազել քո մոտ, թքել ամեն ինչի սեփական կյանքի և ապագայի վրա միայն թե հնարավորություն ունենամ 2 րոպեով տեսնել քեզ, նայել աչքերիդ մեջ:
Նման անասուն բան միայն ես կարող էի անել: Մի քանի վայրկյանում քանդել այն ինչ ինչ-որ չափով ստեղծվել էր մի քանի ամսում: Ինձ ոչ մի կերպ չեմ կարողանում ներել դա: Ամեն վայրկյան հիշում եմ այդ խոսքերս և սկսում անիծել ինքս ինձ: Այն փաստը, որ ես պիտի լքեի քեզ , քո երկիրը և գրեթե կորցնեի բոլոր հնարավոր տարբերակները քեզ հետ կրկին հանդիպելու, ինձ դրել էր մի այնպիսի իրավիճակի մեջ, որ ես բռնվում էի փրփուռներից, ես փորձում էի կառչել ցանկացած հիմար գաղափարից միայն նրա համար, որ չհեռանամ: Հեսա արդեն մի տարի է անցել այդ հանդիպումից ու այդ չարաբաստիկ խոսակցությունից, բայց այն ինձ հանգսիտ չի թողնում: Չեմ հասկանում ինչպես ես ինձ թույլ տվեցի խոսել քեզ հետ ֆիկտիվ ամուսնությունից, եթե սիրում եմ ամբողջ սրտով և հոգով? Ես հասկանում եմ, որ հիմա այդքանից հետո քեզ գրեթե անհավատալի է թվում, մի գուցե ամեն ինչ կեղծ է աչքերում և ես եմ կեղծ? Ես ոչ մի կեչպ չեմ կարողանում համակերպվել այդ մտքի հետ, որ դու կարող է իմ մասին այդ կարծիքին ես, ես չեմ կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ կարող է իմ որևէ խոսք կամ արարք կարող էր ցավեցնել քեզ:
Հիմա միայն մեկ բան եմ ցանկանում, հնարավորություն ունենալ գոնե մեկ անգամ էլ քեզ տեսնելու, նայել աչքերիդ մեջ, հավատացնել որ ոչ մի կեղծ բան չի եղել, այլ պարզապես հիմարություն, որը ընդհանրապես տեղին չէր և ես դա չպետք է ինձ թույլ տայի: Եվ ես դրանից հետո պատրաստ եմ անհետ հեռանալ...
վճարված է|paid
-
ԴԵԿՏԵՄԲԵՐ 6-7.2019
բացումը՝ դեկտեմբեր 6-ին, ժամը՝ 19:00
ՀԱՅ-ԱՐՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ | Մաշտոցի 7ա
հանդիպում դեկտեմբեր 7-ին, ժամը՝ 17:00
ՖԵՄԳՐԱԴԱՐԱՆ|բաղր...
5 years ago
No comments:
Post a Comment