Զգուշացում

Սիրելի ընթերցող, եթե դուք ոչ մի առնչություն չունեք կապված տրանս* թեմայի հետ և թշնամաբար եք տրամադրված խնդրում ենք լքել այս էջը: Շնորհակալություն:

Զգուշացում, բլոգը պարունակում է վիրահատական նկարներ, եթե դուք չեք տանում արյուն, բաց վերքեր, ապա խնդրում ենք ձեզ զերծ մնալ նման նկարների դիտումից, խուսաբել "Վիրահատություն" թեմայից, կամ պազրապես լքել այս էջը:

Monday, August 4, 2008

Բարև բոլորին

Սիրելի ընկերներ, հայրենակիցներ, եղբայներ և քույրեր: Քանի որ հայկական սայթերում և նմանատիպ այլ բլոգերում ցավոք գրեթե անհնարին է գտնել ինֆորմացիա տրանս* թեմային վերաբորող, որոշեցի ինքս զբաղվել դրանով: Ժամանակին ժամեր շարունակ ինքս եմ անցկացրել համակարգչի դիմաց, որպեսզի գեթ մեկ բան գտնեմ, ինչը ինձ կօգներ հասկանալ ինքս ինձ, հիմա արդեն իմ գտած ամբողջ ինֆորմացիան կփորձեմ կիսել ձեր հետ: Երկար մտածեծի բլոգի լեզվի մասին, մի կողմից անգլերեն ես չեմ կարողանա լիովին սպասարկել, մյուս կողմից ինֆորմացիայի մեծ մասը ռուսերեն է, իսկ մեկ այլ կողմից ցանկանում եմ, որպեսզի Հայ մարդը ինքն իրեն օտար չզգա օտար լեզվով սայթում, ինչպես օրինակ երբեմն ես:
Լավ շատ երկար չգրեմ, հույսով եմ յուրաքանյուրդ այստեղ կգտնեք այն ինչ կամ ում փնտրում եք: Հաճելի ճամանց:

Հարգանքներով Ն.

No comments: