Երբ, որ գիտակցում ես թե դու ով ես, երբ, որ ամեն ինչ սև է երևում, թվում է թե անելանելի իրավիճակում ես հայտնվել, մտածում ես, որ վերջ ու որպեսզի այդ դեպրեսիոն իրավիճակը ցրենք, եկենք ցույց տանք այս դեպքերի երբեմն զվարճալի կողմը :-)
Եթե այստեղ հայտնվեն նաև այլ ՏՍ-ներ կարծում եմ, այս առումով նրանք էլ պատմելու բան կունենան, իսկ մինչ այդ գրեմ մի 2 հատ իմ պատմություններից ;)
Դեպք առաջին` տատիկ համար 1.
Ձմեռ էր, դուրս էի եկել պարզապես քայլելու, քանի որ չգիտեի թե ինչ անեի, ոտքով իջնում էի կասկադով ու քանի որ բավականին ցուրտ էր, իսկ ես տնից դուրս գալուց առաջ չափազանցրել էի սուրճի իմ բաժինը հասկանալի է, թե ինչի կարիք ունեի: Գնացի դեպի կասկադի զուգարանները, որպես կանոն խուսաբում եմ հասարակական զուգարաններից, բայց այս անգամ տարբերակ չկար: Եթե ինչ-որ մեկը այնտեղ եղել է, տեսել է, որ 3 տիպի զուգարան կա` կանանց, տղամարդկանց և հաշմանդամների: Որպես կանոն բոլոր մարդիկ նայում գտնում են, այն ցուցանակը, որ պետք է ու մտնում: Ես երկար կանգնեցի դրանց մոտ: Միանգամից բացառեցի հաշմանդամների զուգարանը, քանի որ դա շատ տգեղ կլիներ կարծում եմ նրանց նկատմամբ բարոյականության տեսանկյունից: Տղամարդկանց, խնդիր չեր լինի, եթե պատահաբար ԾԱՆՈԹ մարդ չհայտնվեր: Կանանց, մի գուցե աղմուկ լինի, նայեցի շուրջս հիմնականում կասկադում տղամարդիկ էին, մտածեցի, որ ամենաապահովը կանանցն է, ամենայն հավանականությամբ մարդ չի լինի, հետո էլ ծայրահեղ դեպքում "ապացույցներ" ունեմ, թե ինչու հենց այնտեղ ;)))
Արդեն դուրս էի գալիս այնտեղից մեկ էլ ՀՈՊ ու տատիկ հավաքարարը հայտնվեց, ոտքից գլուխ չափեց ոււււււււււ վայ մամա ջան "քեզ ով ա թողել ստեղ .... պիիիի ... հն??", փորձեցի հանգստությունս պահպանել ու հանգիստ պատասխանեցի "բա ուր գնայի?" տատիկին թվաց ես իրան ձեռ եմ առնում))))) ես զգացի, որ հեսա լավ չի լինի ու որոշեցի առանց բացատրությունների դուրս փախնել, մեկ էլ տատիկի մոտ ինչ ոչ կոնտակտներ իրար կպան հետևիցս ասեց. "խի աղջիկ ես?", առանց կանգնելու գլխով արեցի ու դուրս թռա... բայց տատիկը հլը չեր հանգստանում, երևի ուզում էր հաստատ պարզեր, կամ չեր հավատում կամ մանթո էր չեմ կարա ասեմ, բայց ինքն էլ հետևիցս վազեց դուրս ու արդեն էտ ներսի մասում լիքը մարդ, հետևիցս գոռաց. "գոնե ջուրը քաշել ես????")))))
Դեպք երկրորդ` տատիկ համար 2.
մի օր մտա դեղատուն, ռևմատիզմի գոտի առնելու, դե երևի պարզ է ինչի համար ու քանի որ առաջին անգամ էի առնում տատանվում է, թե որ չափսը առնեմ, որ ոչ մեծ լինի, ոչ էլ մեջը խեղդվեմ: մոտեցավ վաճառողուհի տատիկը և հարցրեց
- ինչ ա պետք տղա ջան?
- ռևմատիզմի գոտի
-քո համար ես ուզում տղա ջան, - ու մի քանի վայրկյան պաուզա , մեկ էլ հարցրեց, - տղա ես թե աղջիկ?
ես լռիվ անջատված, նայում եմ ետ գոտիներին, վրայի չափսերին ու հաշվարկ անում ու պահի տակ հարցը լսեցի, պատասխանեցի.
- տղա, - հետո իմ կոնտակտներն էլ միացան ու պաուզա տվեցի, - չէ... հմմմ, աղջիկ,.. ոնց որ
տատիկը նայեց վրես ժպտաց ու ասեց.
- դու էլ ես արդեն խառնել :D))))
տենց բաներ, ամեն ինչ լավ կլինի!!!!!
վճարված է|paid
-
ԴԵԿՏԵՄԲԵՐ 6-7.2019
բացումը՝ դեկտեմբեր 6-ին, ժամը՝ 19:00
ՀԱՅ-ԱՐՏ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ | Մաշտոցի 7ա
հանդիպում դեկտեմբեր 7-ին, ժամը՝ 17:00
ՖԵՄԳՐԱԴԱՐԱՆ|բաղր...
5 years ago
No comments:
Post a Comment